483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Ստորգետնյա քաղաք»՝ Մոսկվայում
11:04
14 Ապրիլի 2011

Մոսկվայի Արևմտյան օկրուգի միլիցիոներները Անվտանգության դաշնային ծառայության և Միգրացիոն դաշնային ծառայության հետ համատեղ «ստորգետնյա քաղաք» են հայտնաբերել Մոսկվայում, որտեղ բնակվել են 110 անօրինական միգրանտներ, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՓԲԸ-ի մասով ՆԳՎ քրեական միլիցիայի օպերատիվ-հետախուզական երկրորդ բաժնի պետ Անդրեյ Միշելը։
Նրա խոսքով՝ ներքին գործերի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մոժայսկի խճուղու մերձակայքում գտնվող ռեժիմային ձեռնարկություններից մեկի հսկայական տարածքում գետնի տակ տեղակայված ռմբապաստարանում ապրում են անօրինական միգրանտներ Միջին Ասիայից։

«ՓԲԸ-ների գծով ՆԳՎ աշխատակիցները ԱԴԾ և ՄԴԾ աշխատակիցների հետ համատեղ անցկացված ստուգման արդյունքում գաղտնի ձեռնարկության տարածքում հայտնաբերել են «ստորգետնյա քաղաք»՝ անօրինական բնակիչներով։ Փշալարով պատված բետոնե չորսմետրանոց դարպասից այն կողմ՝ գետնի տակ, բնակվել են 110 տղամարդիկ և կանայք։ «Տներն» ունեցել են լողասենյակներ, ննջասենյակներ և նույնիսկ աղոթարաններ»,- պատմել է Միշելը։

«Ստորգետնյա» բնակիչների մեծ մասը կարտաքսվի հայրենիք, իսկ 16 հոգի ստուգվում են Մոսկվայի տարածքում կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով, ասել է նա։
Իրավապահ մարմինների տվյալներով, միգրանտների մեծամասնությունն աշխատել է այդ տարածքում տեղակայված ձեռնարկությունում՝ կարի մեքենաների համար նախատեսվող շեղբերի և ասեղների արտադրությունում։
Լուծվում է այդ ձեռնարկության ղեկավարի նկատմամբ ՌԴ ՔՕ մի քանի հոդվածներով քրեական գործ հարուցելու հարցը, նշել է ՕՀԲ պետը։

Ներկայում իրավապահ մարմինները պարզում են ռեժիմային օբյեկտի տարածությունների վարձակալության օրինականությունը և «ստորգետնյա քաղաքի» ստեղծման հանգամանքները, ասել է Միշելը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։