478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականները ծանոթացել են ռուս-հայկական պատմության հերոսական էջերին
16:58
13 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը չորեքշաբթի Երևանի 7-9-րդ դասարաններում սովորող  դպրոցականների խմբի համար այց է կազմակերպել Էջմիածնի համար զոհված ռուս ազատամարտիկների հուշահամալիր:

««Պատվի գործ» կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ով իրականացնում է համալիրի վերականգնման նախագիծը, երեխաներին ներկայացրել է Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր ռազմական եղբայրության պատմությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների հերոսական անցյալի մասին ալբոմներ է նվիրել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Օշականի համալիրի վերածնունդը» նախագծի մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը:

Համալիրը բարեկարգվում է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ:
1827 թվականին Օշական գյուղի մոտ արյունահեղ ճակատամարտ է տեղի ունեցել պարսից գահաժառանգ Աբբաս Միրզայի բանակի և գեներալ-լեյտենանտ Ա.Ի.Կրասովսկու գլխավորած ռուս զորաջոկատի միջև, որն օգնության էր շտապում պարսկական զորքերի կողմից պաշարված Սուրբ Էջմիածին։

Օշականի հաղթանակը հավերժացրել է 1833-1834 թվականներին ռուս զինվորներին նվիրված հուշարձանը։
Հուշահամալիրի բարեկարգմամբ է զբաղվում «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որը ստեղծվել է 2009 թվականին։

Սա «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության արդեն երկրորդ լայնածավալ նախագիծն է երկու ժողովուրդների պատմական հիշատակի պահպանման ուղղությամբ։ Առաջինը Գյումրիում «Պատվո բլուր» զինվորական գերեզմանոցի վերականգնումն էր, որտեղ ամփոփված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում ընկած ռուս զինվորների մարմինները։
Օշականի համալիրի բացման հանդիսավոր արարողության օրվա մասին կտեղեկացնեն առաջիկա օրերի ընթացքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։