481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը սկսել են ավելի հաճախ դիմել ամուսնական գործակալությունների օգնությանը
16:56
13 Ապրիլի 2011

Վերջին շրջանում հայերը սկսել են ավելի հաճախ դիմել ամուսնական գործակալությունների ծառայություններին, ասաց «Հանդիպում» ամուսնության և ընտանիքի կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:
«Եթե յոթ-ութ տարի առաջ մարդիկ մեծ դժվարությամբ էին գալիս մեզ մոտ, ապա այսօր տարբերությունը շատ մեծ է: Դիմորդների քանակը կրկնակի ավելացել է, իսկ 2010թ.-ին հասել է 2000-ի»,- ասաց նա:

Ըստ Մարտոյանի, մինչ օրս Կենտրոն է դիմել 4 հազար մարդ, ընդ որում նրանց 75 տոկոսը 30-45 տարեկան կանայք են: Նա նշեց, որ այդ տարիքային խմբի ներկայացուցիչները ցանկանում են՝ որքան հնարավոր է շուտ ընտանիք կազմեն և երեխաներ ունենան:
Նա նշեց, որ Կենտրոն հաճախ դիմում են արդեն կայացած մարդիկ, և Կենտրոնի շնորհիվ ստեղծված ընտանիքների քանակը կազմում է մեկ եռամսյակի ընթացքում 22 զույգ:

Միաժամանակ Մարտոյանն ասաց, որ եթե 17-25 տարեկան երիտասարդ աղջիկներն ավելի շատ են ուշադրություն դարձնում ապագա ամուսնու նյութական վիճակին, արտաքինին և կրթությանը, ապա 30-ից բարձր կանայք ավելի շատ գնահատում են տղամարդկանց մարդկային հատկանիշները:

Ըստ նրա, տղամարդիկ նախապատվությունը տալիս են երեխաներ ունեցող ամուսնալուծված կանանց:
Մարտոյանն ավելացրեց, որ Կենտրոնի գոյության յոթ տարվա ընթացքում ամուսնալուծության միայն մեկ դեպք է գրանցվել:
Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հոգեբանական կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանն իր հերթին նշեց, որ իրենց կենտրոն դիմող զույգերի ամուսնալուծությունների հիմնական պատճառը ֆիզիկական անհամատեղելիությունն է:
Ըստ նրա, եթե նախկինում հասարակությունը լռում էր այդ թեմայի շուրջ, ապա այսօր մինչ ամուսնական շրջանն ազատ հարաբերությունների զարգացման միտում է նկատվում: 

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, 2010թ.-ին Հայաստանում 4,2 տոկոսով պակաս ամուսնություն է գրանցվել, քան 2009թ.-ին՝ կազմելով 17984, իսկ ամուսնալուծությունների թիվը 5,9 տոկոսով աճել է և կազմել 2997: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել: