481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես է մեկնարկել
14:57
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գրատպության 500-ամյակին նվիրված «Գրատպությունը տեսական և մատենագիտական աղբյուրներում» ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել երեքշաբթի ՀՀ ազգային գրադարանում:

«Ցուցահանդեսը պատկանում է այն միջոցառումների թվին, որոնք անցկացվում են Ազգային գրադարանային տասներորդ շաբաթվա շրջանակներում»,- հայտնեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են արտերկրում գտնվող հայկական համայնքների, մասնավորապես՝ Նոր-Ջուր, Կոստանդնուպոլիս, Մադրաս քաղաքների գրատպության պատմությանը նվիրված գրքեր, որոնք հրատարակվել են 20-րդ դարի սկզբին, ինչպես նաև խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում:

Ցուցանմուշների թվում ներկայացված են նաև հայկական համայնքների հայկական գրատպության պատմությանը նվիրված հոդվածներ, ինչպես նաև քառահատոր «Հայ գրքի մատենագիտությունը», որն ընդգրկում է 1512-1920թթ.-ի հայկական գրքի պատմությունը:

Ըստ Ղազարյանի, հայ ժողովրդի համար այս նշանակալից տոնակատարության շրջանակներում Ազգային գրադարանը ծրագրում է տարաբնույթ միջոցառումներ անցկացնել ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա տարիներին: «Մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնի նախաձեռնությամբ, որը կազմակերպել էր այսօրվա ցուցահանդեսը, մայիսին տվյալ թեմայով գիտաժողով կանցկացվի»,- նշեց նա:

Ազգային գրադարանային տասներորդ շաբաթվա շրջանակներում նաև տեղի կունենա Ազգային գրադարանի կայքի (www.nla.am) շնորհանդեսը և հայտնի հայ նկարիչ Գրիգոր Խանջյանին նվիրված ցուցահանդեսի բացումը, որտեղ կցուցադրվեն ավելի քան 20 միավոր գրքեր, ինչպես նաև նկարչի մասին հոդվածներ:

Առաջին անգամ Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն անցկացվել է 2002թ.-ին:

Հայաստանը 2012թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի տպագրության 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին հայկական «Ուրբաթագիրք»: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի մեջ: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից: