482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետին զայրացրել է կանաչ գոտիների հաշվին <<Վերնիսաժում>> իրականացվող առևտուրը
10:55
12 Ապրիլի 2011

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դարձյալ խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրել մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և բարեկարգման մասով, հատկապես վարձակալությամբ տրված տարածքների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ: 

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի պոշտանական կայք-էջից, քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է Փ. Բուզանդի փողոցին հարող <<Վերնիսաժի>> տարածքում տիրող բարձիթողի իրավիճակին, որի ականատեսն անձամբ է եղել հանգստյան օրերին այնտեղ այցելելու ընթացքում: Կարեն Կարապետյանի դժգոհությունն ու զայրույթն են հարուցել կանաչ գոտիների հաշվին իրականացվող առևտուրն ու շատրվանների և ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը: Ըստ այդմ, քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել և տարածքը վարձակալած տնտեսվարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները, բարեկարգել և կանաչապատել տարածքը: 

Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պայմանագրային պարտավորությունները չկատարող սուբյեկտները օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել համապատասխան տույժի, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցման: Իսկ մասնավորապես <<Վերնիսաժի>> մասով հանձնարարել է.<<Մինչև շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին և արգելվի այդ հատվածում առևտրի իրականացումը: Վերահսկեք, որպեսզի վարձակալը կատարի բարեկարգման և կանաչապատման պայմանագրային պարտավորություններն ու պահպանի այն>>,- շեշտել է քաղաքապետը:

Հասարակական վերահսկողության նպատակով քաղաքապետն առաջարկել է ներգրավել նաև բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին: 
Անդրադառնալով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման ներկա իրավիճակին` քաղաքապետը նշել է, որ այսօրվանից քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ուսումնասիրություններ կիրականացվեն ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում։

Մոնիտորինգին  մասնակցելու ցանկություն են հայտնել նաև Երևանի ճարտարագիտական համալսարանի, Արդյունաբերական քոլեջի և Արհեստագործական հ.1 ուսումնարանի թվով 60 ուսանողներ։ Ըստ այդմ, իրականացված մոնիտորինգի արդյունքում կհավաքագրվի երթուղիներում շահագործվող շարժակազմերի փաստացի քանակի, արտաքին տեսքի և սանիտարական վիճակի, երթուղիների սպասարկման վիճակի, վարորդների արտաքին տեսքի և նրանց կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքում հնարավոր կլինի պարզել երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, նշել է քաղաքապետը: 

Ամփոփելով ապրիլի 9-ին մայրաքաղաքում իրականացված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի արդյունքները` Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին և բոլոր այն կառույցներին, ովքեր  ակտիվ մասնակցություն են ցուցաբերել: 

Հիշեցնելով, որ ապրիլի 16-ը նույնպես մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր, քաղաքապետը աշխատակազմի  պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:  
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննակվել են նաև համաքաղաքային ընթացիկ ծրագրերին վերաբերող այլ հարցեր: Հանձնարարվել է սահմանված ժամկետներում սկսել և ավարտել մայրաքաղաքի փողոցների, բակերի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:    --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:53
23 Հոկտեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»–ին Հայաստանը հանդես կգա «Բումերանգով» (ՎԻԴԵՈ)
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակը։
18:20
23 Հոկտեմբերի 2017
Ալեքսեյ Չումակովը առաջին անգամ պատմել է մոր` Լիլիա Ավանեսի Չումակովայի մահվան մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երգիչը առաջին անգամ խոսել է իր համար ամենաբարդ թեմայով։
16:40
23 Հոկտեմբերի 2017
Գլենդելի միջազգային կինոփառատոնում «Տարվա դերասան» է ճանաչվել Միքայել Շարաֆյանը (ՖՈՏՈ)
«Տարվա դերասան» մրցանակին է արժանացել ամերիկահայ դերասան, հագուստի դիզայներ Միքայել Շարաֆյանը։
15:59
23 Հոկտեմբերի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնու հետ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան քաղաքացիական ամուսնու` Դավիթ Վարդանյանի հետ այցելել է Հայաստան։
13:08
23 Հոկտեմբերի 2017
2017 թ.–ի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Հայտնի են 2017 թ.–ի ամենահուսալի ավտոմեքենաները։
21:39
22 Հոկտեմբերի 2017
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
20:47
22 Հոկտեմբերի 2017
Ռոնալդուն ներառվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում
Անցած տարի պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։