480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Անձրև և ձյուն է տեղում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր ճանապարհները բաց են. Տրանսպորտի նախարարություն
18:11
11 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Անձրևի և ձյան տեսքով տեղումներ են գրանցվել Հայաստանի գրեթե ողջ տարածքում, սակայն բոլոր ավտոճանապարհները բաց են ավտոտրանսպորտի համար, ասվում է հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության մեջ:

Երկուշաբթի, ցերեկային ժամերին հաճախակի անձրևներ են տեղացել Սպիտակում, Ստեփանավանում և Ալավերդիում (Լոռու մարզ), Ճամբարակում, Բերդում, Նոյեմբերյանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Արթիկում (Շիրակի մարզ), Արագածում և Ապարանում (Արագածոտնի մարզ), Հրազդանում (Կոտայքի մարզ), Սևանում, Գավառում, Մարտունիում և Վարդենիսում (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաև Եղեգնաձորում և Վայքում (Վայոց Ձորի մարզ) ու Կապանում (Սյունիքի մարզ):

Ձյան տեսքով տեղումներ են գրանցվել Տաշիրում և Վանաձորում (Լոռու մարզ), Ամասիայում և Գյումրիում (Շիրակի մարզ), Ջերմուկում (Վայոց Ձորի մարզ), Գորիսում (Սյունիքի մարզ), ինչպես նաև Սելիմի լեռնանցքում ու Ճամբարակ-Բերդ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհների լեռնանցնքներում:

Մայրաքաղաքի հարակից մարզերում ամպամած եղանակ է, իսկ Երևանում այս պահին արևոտ է:
Օդի ջերմաստիճանի նվազմամբ ուղեկցվող առատ տեղումները Հայպետհիդրոմետում կանխատեսվել են դեռ նախորդ շաբաթ: Գերատեսչության տվյալներով, ընդհանուր առմամբ, մինչև ապրիլի 13-ն օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 6-ից 8, իսկ գիշերը՝ 4-ից 5 աստիճանով, սակայն ապրիլի 14-ից կրկին օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը: