487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է կենտրոնացնի բոլոր միջոցները սեյսմիկ անվտանգությունը բարձրացնելու համար. ԱԱԽ
15:25
08 Ապրիլի 2011

Հայաստանը պետք է կենտրոնացնի բոլոր միջոցներն ու ուժերը՝ երկրում սեյսմիկ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար, ուրբաթ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) արդյունավետության բարձրացմանը վերաբերող խնդիրների քննարկման ընթացքում ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Սեյսմիկ անվտանգության ապահովման խնդրին հարկավոր է լրջորեն մոտենալ, չէ՞ որ մենք այն ժողովուրդն ենք, որն իր վրա զգացել է երկրաշարժի ավերիչ հետևանքները», - ասել է նա:
Քննարկումների ընթացքում Բաղդասարյանը նշել է մի շարք խնդիրներ, որոնք բացահայտվել են սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում:

Նրա խոսքով՝ այսօր հարկավոր է սեյսմիկ անվտանգության ապահովման միասնական օրենսգիրք մշակել, որը կմիավորի բոլոր օրենքները, նորմատիվ և ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև կառավարության որոշումները, հարկավոր է նաև ձևավորել սեյսմիկ ռիսկերի գնահատման միասնական մեթոդաբանություն, ինչպես նաև՝ տվյալների միասնական բազա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

«Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ մենք նաև եկանք այն եզրահանգման, որ տեղական ինքնակառավարման մարմինները լուրջ չեն վերաբերվում մարզերում սեյսմիկ անվտանգության ապահովմանը, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, սեյսմիկ անվտանգության ապահովումը չի մտնում նրանց պարտադիր լիազորությունների շրջանակում», - նշել է Բաղդասարյանը:

Նա նաև կարևորել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բազայի հիման վրա որակյալ կադրերի ձևավորումը, ՍՊԱԾ-ի բարեկարգումը, ինչպես նաև ՍՊԱԾ-ի և Քաղաքաշինության նախարարության արդյունավետ փոխգործակցության ապահովումը՝ շենքերը նախագծելիս և կառուցելիս սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանումը վերահսկելու համար:

«Մենք նախատեսում ենք 2012 թ.-ին՝ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին, Երևանում սեյսմիկ անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողով անցկացնել», - ասել է նա:
Քննարկումների ընթացքում ներկայացվել են սեյսմիկ անվտանգության խնդիրների լուծման նախագծեր, ինչպես նաև ուրվագծվել են դրանց իրագործման կոնկրետ ժամկետները:

Բաղդասարյանի խոսքերով՝ առաջիկա երեք օրերի ընթացքում ուժի մեջ կմտնի աշխատանքային խմբերի ստեղծման մասին նախագահի համապատասխան կարգադրությունը, որոնք կզբաղվեն նշված խնդիրների լուծմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։