484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
0
Եղանակը Երևանում
Հայ
Բյուրականի աստղադիտարանում Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում կանցկացվի
10:28
08 Ապրիլի 2011

Բյուրականի աստղադիտարանում երկուշաբթի Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում տեղի կունենա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահ Արեգ Միքայելյանը:

ՀՀ Կրթության և գիտության նախարարությանն առընթեր Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական ակումբի և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն մասնագիտացված դպրոցների մոտ 40 աշակերտ, ուսուցիչներ և աստղագետներ:

Միջոցառման ծրագիրն ընդգրկում է հանդիպում աստղադիտարանի ղեկավարության հետ, շրջագայություն Բյուրականի աստղադիտարանում, ծանոթություն ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական խմբակի գործունեության հետ:

Հայաստանում մարդու՝ տիեզերք կատարած առաջին թռիչքին նվիրված մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

Մասնավորապես, ուրբաթ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի կունենա հանդիպում ռուսական պատվիրակության հետ, որի ներկայացուցիչները «Աշխարհը գերած Գագարինի տիեզերական թռիչքը. միասնական երկրի ժողովրդի հերոսական աշխատանքի արդյունքը» կովկասյան էստաֆետի մասնակիցներն են, ովքեր հինգշաբթի ժամանել են Երևան: Պատվիրակությունը գլխավորում է տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը:

Հանդիպման ընթացքում կամփոփվեն հայ գիտնականների ունեցած փորձի արդյունքները,  ինչպես նաև կքննարկվեն տիեզերական տարածության յուրացման հետագա համագործակցության ուղիները: ՀՀ ԳԱԱ-ում հոբելյանական նստաշրջանը կշարունակվի ապրիլի 12-ին

Բացի այդ, ուրբաթ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հոբելյանական երեկո, որը կազմակերպվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Հայ Արտ» մշակութային կենտրոնի կողմից:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն փաստագրական բացառիկ նյութեր և լուսանկարներ` Հայաստանում տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի վերաբերյա

Կցուցադրվի նաև Ռիտա Շառոյանի ֆիլմը` նվիրված աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի: