483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 12-ամյա դպրոցների աշակերտները կարող են բանակի տարկետում ստանալ մինչև 19 տարեկանը
00:27
08 Ապրիլի 2011

Հայաստանի 12-ամյա դպրոցի աշակերտները կարող են բանակի տարկետում ստանալ մինչև 19 տարեկանը, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով «Զինվորական պարտականության մասին» օրենքում կատարված լրացումները։

Հայաստանի հանրակրթական համակարգի բարեփոխումների և ուսուցման 12-ամյա համակարգին անցնելու առիթով մի շարք շրջանավարտներ դպրոցն ավարտելիս արդեն 18 տարեկան կլինեն (զորակոչման տարիք)։ Դա որոշակի մտահոգություններ է առաջացրել հասարակությունում։
 
«Եղել են նման դեպքերում տարկետումների տրամադրման կառավարական որոշումներ, սակայն այդ հարցն ըստ էության լուծելու համար առաջարկվել է համապատասխան փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» օրենքում»,- ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` փոփոխություններով առաջարկվում է բանակից տարկետման համար 19 տարեկան տարիքի հիմք սահմանել երկրի հանրակրթական համակարգում կամ պրոֆեսիոնալ այլ կրթական համակարգերում սովորելու մասին համապատասխան փաստաթղթի առկայությունը։

Թովմասյանի միաժամանակ նշեց, որ նախարարության կողմից առաջարկվել է մինչև 20 տարեկան տարկետում տրամադրել, սակայն նախագահի աշխատակազմից ստացած առաջարկով որոշվել է այդ տարիքը կրճատել մինչև 19 տարեկան։

Կառավարության տվյալներով, բանակից տարկետման թույլտվություն տալու առանձին որոշումներ ընդունելու դեպքում դրանց թիվը կարող է հասնել տարեկան 6 հազարի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։