480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կանայք վախենում են դիմել բժշկի, որպեսզի չիմանան հնարավոր հիվանդության մասին
16:02
07 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Բժիշկներին կանխարգելիչ նպատակներով դիմելուց խուսափելու պատճառներից մեկը հայ կանանց համար իրենց հիվանդության մասին իմանալն է, կարծում է Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

«Հաճախ կանայք, ովքեր մտահոգություններ ունեն սեփական առողջության վերաբերյալ, նախընտրում են չիմանալ ախտորոշումը, քանի որ դա կարող է շրջել նրանց կյանքը»,- հինգշաբթի ասաց նա Առողջության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Բացի այդ, Հակոբյանը նշեց, որ բազմաթիվ կանայք խուսափում են բժշկի այցելությունից, քանի որ նախկինում բախվել են ոչ ձեռնհաս մասնագետների հետ, ինչպես նաև ֆինանսական նկատառումներից ելնելով։
Այս առիթով նա կոչ արեց հայ կանանց տարին մեկ անգամ կանոնավոր կերպով պրոֆիլակտիկ զննում անցնել անկախ ինքնազգացողությունից՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Նրա խոսքերով, Մամոգրաֆիայի կենտրոնի 14 տարիների գոյության ընթացքում կանխարգելիչ նպատակներով կենտրոն այցելած շուրջ 2,8 հազար կանանց մոտ բացահայտվել է կրծքագեղձի քաղցկեղ վաղ փուլում, որը հաջողվել է բուժել։ Հակոբյանը միաժամանակ նշեց, որ ևս 3,5 հազար կանանց ախտորոշվել է չարորակ ուռուցք, և նրանց չի հաջողվել փրկել։

«Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը միաժամանակ հայտնեց, որ Հայաստանում վերջին ժամանակներում զարգացած երկրներին բնորոշ հիվանդությունների տարածման միտում է նկատվում։ Դրանց թվում նա նշեց ճարպակալումը, որը հաճախ շաքարախտի պատճառ է դառնում։
«Դիագնոստիկա» բուժմիավորման Սրտի-թոքերի կլինիկայի ղեկավար, սրտաբան Մարինե Օրդյանը նշեց սիրտանոթային համակարգի հիվանդությունների աճը, որոնց հիմնական պատճառներն են սթրեսներն ու լարված մտավոր գործունեությունը։

Առողջության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ ապրիլի 7-ին, սկսած 1950 թվականից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։