478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Մայրության և գեղեցկության տոնն ընտանեկան արժեքների վերաիմաստավորման օր է համարում
12:23
07 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ապրիլի 7-ին նշվող Մայրության և գեղեցկության տոնն ընտանեկան արժեքները մեկ անգամ ևս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է, նշվում է հայ կանանց ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ ևս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Այսօր մենք ձեզ, սիրելի կանայք, փոխանցում ենք մեր սերը` հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը: Զավակները երբեք չեն կարող վարձահատույց լինել իրենց ծնողներին, սակայն մշտապես պիտի գիտակցեն, որ իրենց խաղաղությունը, ձեռքբերումները, իրենց ընտանիքների լուսավոր ու կայուն ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են», - նշվում է Սարգսյանի ուղերձում, որի տեքստը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ նախագահն ավելացրել է, որ Հայաստանի Հանրապետության այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին և արմատներին: Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին:

«Եղեք առողջ ու երջանիկ, եղեք ամուր թիկունք մեր երկրին, որպեսզի ձեր սերն ուժ տա բոլորիս միասին կերտելու հզոր երկիր` քայլ առ քայլ իրականություն դարձնելով մեր երազանքի Հայաստանը», - ասել է Սարգսյանը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
22 Հուլիսի 2017
Բրազիլացի վարսահարդարը հաճախորդների մազերը հարդարում է մուրճի և կացնի միջոցով (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայի Սեիլանդիա քաղաքի վարսահարդարն իր աշխատանքում օգտագործում է մուրճ և կացին։
18:01
22 Հուլիսի 2017
Նիհարում ենք արագ և հուսալի. 4 կգ 4 օրում
Ներկայացնում ենք դիետա, որի միջոցով հնարավոր է արագ և հուսալի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
11:27
22 Հուլիսի 2017
Հայերի 5 գյուտերը, որոնք փոխել են աշխարհը
Հայաստանն աշխարհին բազմաթիվ ազդեցիկ գիտնականներ է նվիրել։ Այդպիսի մարդիկ սովորաբար մեծ գաղափարներ, տեսություններ են ծնում, որոնք ընդունակ են մեկընդմիշտ փոխել աշխարհը։
20:10
21 Հուլիսի 2017
Երթևեկի փոփոխություն Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում (ՍԽԵՄԱ)
ՃՈ–ն տեղեկացնում է, որ հուլիսի 22–ից երթևեկը կփոխվի Կոմիտաս-Վաղարշյան և Կոմիտաս–Փափազյան փողոցների խաչմերուկներում:
16:28
21 Հուլիսի 2017
Ամենաախորժելի և յուրօրինակ հատապտղի փառատոն Հայաստանում
Սյունիքի մարզում հուլիսի 22–ին տեղի կունենա Ազնվամորու փառատոն։
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։