481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի ավետման տոնը
10:54
07 Ապրիլի 2011

Հայ Առաքելական Եկեղեցին հինգշաբթի նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետման տոնը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:

Ինչպես հիշեցնում է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգը, Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի ծննդյան ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության՝ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայի մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է, արդյոք, լինելու այդ երանելի Կույսը: Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»:

Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:39
22 Հոկտեմբերի 2017
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
20:47
22 Հոկտեմբերի 2017
Ռոնալդուն ներառվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում
Անցած տարի պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։