481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետը կոչ է արել համաքաղաքացիներին ակտիվորեն մասնակցել համաքաղաքային շաբաթօրյակին
10:29
07 Ապրիլի 2011

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել Երևանի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին, տեղեկացվում է Երևանի քաղաքապետարանի կայքում:

Համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի ծրագիրը նախատեսված է ապրիլի 9-ին և 16-ին:

«Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է և, միաժամանակ, բոլորիս պարտականությունը: Մենք միասին գործով կարող ենք ցույց տալ մեր սերն ու հարգանքը քաղաքի նկատմամբ», - նշվում է քաղաքապետարանի կայքում հրապարակված քաղաքապետի հայտարարության մեջ:

Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ հազարավոր երևանցիներ կարձագանքեն ծառատունկին և շաբաթօրյակին մասնակցելու կոչին: Նա հորդորում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, բանկերին, խանութներին,  ավտովառելիքի կայաններ շահագործողներին, մասնավոր տների հատվածին,  նաև միջազգային  կառույցներին ` մաքրել ու կանաչապատել իրենց հարակից տարածքները:

Չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին մայրաքաղաքում կտնկվի 15300 ծառ: Նրա խոսքերով՝ 3,6 հազար ծառ կտնկվի փողոցներում, 4350-ը՝ զբոսայգիներում և պուրակներում: 2970 տնկիներ համատիրությունների ուժերով տեղ կգտնեն բակային տարածքներում: Եվս 4360 ծառեր կտնկվեն առողջապահական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տարածքներում:

Նրա խոսքերով՝ այս տարի գործընթացն ավելի ծավալուն է լինելու, քան նախորդ տարիներին, հետևաբար կենտրոնացված են բոլոր ռեսուրսները, այդ թվում վարչական շրջանների աղբահանության և սանմաքրման ընկերությունների ու առանձին ոչ պետական ձեռնարկություններին ամրացված տեխնիկան, որի օգնությամբ կտեղափոխվի  մաքրման աշխատանքներից հետո կուտակված աղբը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով: