485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Սրտի հիվանդությունների սրման ժամանակ գարնանը պետք է կապ պահել բժշկի հետ
17:15
06 Ապրիլի 2011

Գարնանը՝ սրտանոթային հիվանդությունների սրման ժամանակաշրջանում, չարժե զբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհրաժեշտ է կապ պահել բուժող բժշկի հետ, խորհոuրդ է տալիս Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը։

«Սրտանոթային հիվանդություններին բնորոշ են գարնանային և աշնանային սրացումները։ Դա կապված է օրգանիզմի, ինչպես և բնության, ձմեռային քնից արթնանալու հետ, հետևաբար, հիվանդություններն իրենց զգացնել են տալիս։ Եղանակային պայմանների հաճախակի փոփոխությունները նույնպես բացասաբար են ազդում առողջության վրա և, հատկապես, սրտի վրա»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զելվեյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակահատվածում հաճախակի է դառնում հիպերտոնիկ կրիզը, սրտի տագնապը։ «Ես կոչ եմ անում բոլորին հույսը չդնել նրա վրա, որ տագնապը կանցնի կամ ճնշումը կնվազի, չխմել հարևանների կողմից խորհուրդ տրված հաբեր։ Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է կապի մեջ լինել բժշկի հետ»,- ընդգծեց Զելվեյանը։

Սրտանոթային համակարգի վրա ազդող ռիսկի գործոնների թվում սրտաբանը նշեց ֆիզիկական պասիվությունը, նստած կենսակերպը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, յուղոտ և աղի սննդի չափազանց մեծ քանակով օգտագործումը։

«Առողջ սնունդը, կերակրի մեջ աղի սահմանափակումը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները զգալիորեն կնվազեցնեն սրտի հիվանդությունների ռիսկը»,- հավելեց Զելվեյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։