483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Լսողության խախտումներով երեխաների համար տասնմեկ ներառական մանկապարտեզ կբացվի Երևանում
16:42
06 Ապրիլի 2011

Լսողության խախտումներով երեխաների համար տասնմեկ ներառական մանկապարտեզ կբացվի Երևանում, հայտնեց «Հավատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սուսաննա Ժամկոչյանը։

«Այս տարվա հունվարին մենք նամակ ենք ստացել Երևանի քաղաքապետարանից, որում ասվում էր, որ Երևանում կբացվեն ներառական մանկապարտեզներ հատուկ կարիք ունեցող երեխաների համար»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ժամկոչյանը։

Նրա խոսքով` կազմակերպության ներկայացուցիչներն այդ հարցով դիմել են քաղաքապետարանին դեռ նախորդ տարի։ «Բանն այն է, որ մենք ունենք հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներ, բայց չունենք մանկապարտեզներ, որտեղ սուրդոմանկավարժներ կաշխատեին»,- նշեց Ժամկոչյանը, հավելելով, որ վերջին 10-15 տարիների ընթացքում հատուկ կարիքներ ունեցող երեխաների վիճակը երկրում մի փոքր բարելավվել է։
Նա նշեց, որ 2003 թվականին «Եվրասիա» հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսական աջակցությամբ ստեղծվել է Լսողության խախտումներով երեխաների ինտեգրացիոն կենտրոն, որտեղ աշխատում է սուրդոմասնագետների մի քանի խումբ։ «Կենտրոնի ծառայություններն անվճար են, բացի այդ, երեխաներին լսողական ապարատներ են տրամադրվում։ Կենտրոնի աշխատանքի շնորհիվ, վերջին ութ տարիների ընթացքում լսողության խախտումներով Հայաստանի և Ղարաբաղի 60 երեխաներ դպրոց գնացին»,- ասաց Ժամկոչյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, Հայաստանի առողջապահության նախարարության կողմից իրականացվող սքրինինգային ծրագրի շնորհիվ հաջողվել է մասամբ լուծել լսողության խախտումների ախտորոշման խնդիրը։

«Սքրինինգային ապարատների առկայությունը Երևանի չորս ծննդատներում և Վանաձորի ծննդատանը թույլ է տալիս բացահայտել լսողության խնդիրները երեխայի ծննդից անմիջապես հետո»,- ընդգծեց նա։

Նրա տվյալներով, Հայաստանում տարեկան ծնվում են 100-120 խուլ և թույլ լսողությամբ երեխաներ։ Ներկայում Հայաստանում և Ղարաբաղում մինչև 12 տարեկան 900 երեխա տառապում է լսողության խախտումներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։