482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կրթական ոլորտում առկա կոռուպցիան ոլորտի անբավարար ֆինանսավորման հետևանքն է. նախարար
12:55
06 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթական համակարգում առկա կոռուպցիայի հիմնական պատճառը ոլորտի անբավարար ֆինանսավորումն է, ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում կոռուպցիայի խնդիրներին նվիրված կոնֆերանսի ժամանակ, որի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԵԱՀԿ-ի և USAID-ի երևանյան գրասենյակները:

«Նախորդ տարվա վերջին մենք կոռուպցիայի դեմ պայքարի երկամյա հայեցակարգ ընդունեցինք, որը 16 կոնկրետ միջոցառումների անցկացում է նախատեսում: Այդ միջոցառումների նպատակն է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը», - նշեց նախարարը:

Նրա խոսքերով՝ կոռուպցիոն ռիսկերը համակարգային բնույթ ունեն, և այլևս իմաստ չկա թակցնել դա:

«Հայաստանում կոռուպցիոն երևույթները մի շարք պատճառներ ունեն: Առաջին տեղում, իմ կարծիքով, անբավարար ֆինանսավորումն է: Ոլորտի ֆինանսավորման 30 տոկոսն իրականացվում է պետական բյուջեից, իսկ 70 տոկոսը ձևավորվում է բուհերում ուսման վճարի հաշվին: Այն դեպքում, երբ զարգացած արևմտյան երկրներում ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մեծ մասնաբաժին են կազմում մեկենասների և քաղաքացիական հասարակության նվիրատվությունները: Մեզ մոտ դեռ նման կուլտուրա չկա», - ընդգծեց Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի՝ կոռուպցիայի ևս մեկ պատճառը բանակից տարկետման համակարգն է:

«Նախորդ տարի մենք կրճատեցինք տարկետման իրավունք տրամադրող տեղերի թիվը: Սա արդյունավետ, սակայն ոչ բավարար միջոց է: Կարծում եմ, որ բանակից տարկետումը պետք է ամբողջովին հանել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համակարգից», - ասաց նա:

ՀՀ ԿԳ նախարարի կարծիքով՝ կոռուպցիայի հիմքում ընկած է կրթության ցածր որակը, և այս երևույթները հակառակ համամասնական են:

«Որքան բարձր է կրթության որակը, այնքան ցածր են կոռուպցիոն ռիսկերը և հակառակը», - ասաց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ իրավական դաշտը ևս կատարյալ չէ, ինչը հիմք է ստեղծում կոռուպցիոն ռիսկերի համար: Նախարարի կարծիքով՝ կոռուպցիան միշտ զարգանում է երկու շահագրգիռ կողմերի առկայության դեպքում:

«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ հայ ուսանողների 20-25 տոկոսը պատրաստ է կաշառք տալ ցանկալի գնահատական ստանալու համար: Հարկավոր է յուրաքանչյուր բուհի համար հակակոռուպցիոն ծրագիր մշակել, որով ամեն տարի բուհի ռեկտորը պետք է հաշվետվություն ներկայացնի», - ավելացրեց Աշոտյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։