487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ դիմել են ՀՀ արդարադատության նախարարին ընդդիմադիր թերթի՝ դատապարտված խմբագրի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով
10:26
06 Ապրիլի 2011

Հայկական ավելի քան տասը տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ների ղեկավարներ դիմում են հղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝խնդրելով հանդիպում կազմակերպել «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ, ով ազատազրկման մեջ է:

«Հարգելի պարոն  Թովմասյան, մեր գործընկերը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը շուրջ երկու տարի է գտնվում է ազատազրկման վայրում: Այժմ նա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում է: Մենք՝ լրատվամիջոցների ղեկավարներս, ցանկություն ունենք այցելել «Արթիկ» ՔԿՀ՝ մեր գործընկերոջը տեսակցելու», - նշվում է տեղեկատվության մեջ:

Փաստաթղթի տակ ստորագրած ԶԼՄ-ների ղեկավարները նշել են, որ քրեակատարողական օրենսգիրքը թույլատրում է տեսակցել դատապատրյալներին, առավել ևս լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

«Հուսով ենք՝ մեր խնդրանքը չի մերժվի», - նշվում է տեղեկատվության մեջ:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ է եղել։ Նա Ոստիկանությանն է հանձնվել 2009 թվականի հուլիսի 1-ին։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

2010 թվականի մայիսի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշմամբ իրականացվել է Նիկոլ Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ, որին համապատասխան պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է (երեք տարի մեկ ամիս և մեկ օր), ինչի արդյունքում պատժի վերջնական ժամկետը կազմել է երեք տարի տասն ամիս և 29 օր։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:51
10 Նոյեմբերի 2017
Շքեղ Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը (ՖՈՏՈ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մասնակցել է նոյեմբերի 7–ին Հռոմում անցկացված The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը։
11:41
10 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը
Գրող և երգիծաբան Միխայիլ Զադորնովը մահացել է կյանքի 70–րդ տարում։
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
18:01
08 Նոյեմբերի 2017
Գերմանիայի ամուսնությունների գրանցումների մատյաններում երրորդ սեռ կներառվի
Գերմանիայի Գերագույն դատարանը  որոշում է կայացրել երրորդ սեռ ներառել ՔԿԱԳ մատյաններում։
11:09
08 Նոյեմբերի 2017
YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր
Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր:
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը: