484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աղանդավորների նկատմամբ շուրջ 170 քրեական գործ է հարուցվել. փորձագետ
16:18
05 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում շուրջ 170 քրեական գործ է հարուցվել «Եհովայի վկաներ» աղանդի անդամների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ծառայել բանակում, հայտարարել է Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

«Եհովայի վկաներին» շատ դեպքերում  ձեռնտու է բանակում չծառայելը, նրանք դրանից էական շահ են ստանում: Առավելագույնը երկու տարի ազատազրկման մեջ մնալուց հետո նրանք`որպես այսպես կոչված «խղճի կալանավորներ» մեկնում են արտերկիր և այնտեղ օգնություն ու աջակցություն են ստանում», - երեքշաբթի լրագրողներին ասաց Ամարյանը:

Ամարյանի խոսքով՝  2003թ.-ին Հայաստանում «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի ընդունումից հետո «Եհովայի վկաներ» աղանդի 24 ներկայացուցիչ նախընտրել են այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը:
«Սակայն հետո նրանք մեկ օրվա ընթացքում բոլորը դիմում ներկայացրեցին ծառայությունից հրաժարվելու մասին: Դրանից հետո այդ աղանդի անդամները հրաժարվում են նաև այլընտրանքային ծառայությունից», - տեղեկացրեց նա:

Ամարյանը նաև մեկնաբանեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանի՝ վերջերս արված հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում ավելի մեծ ճանաչում ունեցող «էմո» շարժումը լուրջ վտանգ է ներկայացնում բանակաշինության համար:
Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ ոչ Հայաստանում, ոչ աշխարհում նման խնդիր չկա: ««Էմո» շարժումն ու նմանատիպ ենթամշակույթները վտանգավոր են ոչ թե բանակի, այլ անչափահասների համար, ովքեր դրանց հետևորդների ազդեցության տակ ինքնասպանություն են գործում», - ընդգծեց նա:

Ըստ Ամարյանի ներկայացրած տվյալների, վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվն ավելացել է 12 անգամ (տարեկան միջինը մինչև 500 դեպք):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել: