484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ոստիկանները հայտնաբերել են www.odnoklassniki.ru կայքի այցելուների գաղտնաբառերը «կոտրող» 17-ամյա հաքերին
15:34
05 Ապրիլի 2011

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները  www.odnoklassniki.ru կայքի այցելուների անկետաների «կոտրման» փաստ են բացահայտել, որում կասկածվում է 17-ամյա մի պատանի:

Ինչպես հաղորդվում է ՀՀ ոստիկանության կայքում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա պատանին, տիրապետելով համակարգչային և ծրագրավորման որոշակի հմտությունների, շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է pokerakcia.tk և akcia.tk ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը:

Այնուհետև www.odnoklassniki.ru կայքի Poker world club խաղի հայտարարություններ բաժնում, կեղծ գովազդի միջոցով, խաղացողներին հրավիրել է մտնել իր կողմից ստեղծված կայքերը:
«Խաղացողները, համոզված լինելով, որ բացել են www.odnoklassniki.ru կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը, իսկ պատանին որսալով այդ տվյալները՝ դրանք ուղարկել է իր էլեկտրոնային փոստի հասցեով, որից հետո օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի նրանց միավորները», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ պատանին արդեն ներկայացրել է իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ առկա էին 57 «կոտրված» www.odnoklassniki.ru կայքի՝ տարբեր քաղաքացիներին պատկանող էջերի գաղտնաբառեր: Կատարվում է քննություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար: