478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճի հանրային լողափերը կբարեկարգվեն
14:28
05 Ապրիլի 2011

Սևանա լճի հանրային լողափերի տարածքներում կիրականացվեն բարեկարգման և սարքավորումների տեղադրման աշխատանքներ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սևանա լիճը երկրի առավել հայտնի հանգստավայրերից է, այն զբոսաշրջիկներին գրավում է իր դրախտային գեղեցկությամբ և մոգական ուժով։ Սևանը հայտնի է նաև իր ձկներով, հատկապես՝ իշխանով։
Մամուլի հաղորդագրության համաձայն, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն երեքշաբթի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ եղել է Սևանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար:

Այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1,72 հեկտար տարածքը, Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտարը և 1,54 հեկտար` թերակղզու հատվածում: Բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905 մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը և սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր:

Սևանի մակարդակը, որը 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 1899,71 մետր, 2029-2030 թթ.-ին կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5 մետրի:

Գևորգյանը կարևորել է բնակչության հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նաև սանիտարական, անվտանգության ապահովման խնդիրները:
Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է առողջապահության նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնության կազմակերպման հարցը:

Գևորգյանը պատասխանատուներին հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` լողափերը նախատեսված ժամկետներում շահագործելու համար:

Հաշվի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրվել են մայրաքաղաքին համեմատաբար մոտ հատվածները, հանձնարարվել նաև քննարկվել է լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում կառավարությանը կներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման և անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը:

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:22
28 Հուլիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն երևանյան խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Վաղվանից` հուլիսի 29–ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի խաչմերուկներից մեկում։
12:38
28 Հուլիսի 2017
Բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար` ՎՏԲ-Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար:
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։