487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդության մասին նոր ազգային զեկույցը կհրապարակվի 2011թ.-ի դեկտեմբերին
14:37
04 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի երիտասարդության մասին նոր ազգային զեկույցը» կհրապարակվի 2011թ.-ի դեկտեմբերին, տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

«Սա ծավալուն փաստաթուղթ է, որում կհրապարակվի տեղեկություն որակյալ և մատչելի կրթություն կազմակերպելու, երիտասարդության զբաղվածության, ինչպես նաև երիտասարդ սերնդի, առաջին հերթին վերարտադրողական տարիքի երիտասարդների առողջական վիճակի խնդիրների վերաբերյալ, քանի որ այն ազդում է երկրի ժողովրդագրական վիճակի վրա», -  երկուշաբթի լրագրողներին ասաց նա:

Քարամյանի խոսքով՝ նման զեկույց արդեն հրապարակվել է 2007թ.-ին, սակայն հարկավոր է երիտասարդական նոր քաղաքականություն մշակել: «Հինգ տարվա ընթացքում աշխարհում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, և երիտասարդության խնդիրները զգալի ձևափոխության են ենթարկվել», - ընդգծեց նա:

Փոխնախարարը նաև նշեց, որ մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կանցկացվեն տարատեսակ ուսումնասիրություններ, այդ թվում նաև՝ բնակչության հարցումներ:
«Զեկույցի արդյունքներով ՀՀ վարչապետին առընթեր Երիտասարդության հարցերի ազգային խորհուրդը կմշակի խորհրդատվություններ երիտասարդների խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ», - ասաց Քարամյանը:

Ինչպես նշեց Քարամյանը, զեկույցը հիմք կծառայի՝ Հայաստանի 2013-2018 թթ.-ի երիտասարդական ռազմավարության մշակման համար: «Զեկույցը կնպաստի նաև երիտասարդության մասին նոր օրինագծի մշակմանը, քանի որ նախորդ օրենքը, ավելի շատ, դեկորատիվ բնույթ էր կրում և հնացած իրողություններ էր արտացոլում», - նշեց նա:

2007 թ.-ին հրապարակված «Հայաստանի երիտասարդության մասին ազգային զեկույցը» հիմք ծառայեց «Հայաստանի 2008-2010 թթ.-ի պետական երիտասարդական քաղաքականության կառավարական ռազմավարության» մշակման համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:29
11 Նոյեմբերի 2017
Գրադսկին բացառիկ է համարել Զաալի Սարգսյանի կատարած ցատկը «Ձայնը» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Զաալի Սարգսյանը զարմացրել է իր մարզիչ Ալեքսանդր Գրադսկուն Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի 6–րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում։
19:27
11 Նոյեմբերի 2017
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք տան պայմաններում դեմքի դիմակ պատրաստելու պարզ միջոց։ Այս դիմակը կօգնի վերացնել աչքերի տակ հայտնվող սև շրջանակները, նվազեցնել կոպերի այտուցվածությունը։
18:06
11 Նոյեմբերի 2017
Աստղային դիետոլոգը դիետիկ լատտեի բաղադրատոմս է ներկայացրել
Առողջ ապրելակերպի կողմնակիցները վաղուց հրաժարվել են սուրճից, որի եփելու առավոտյան ծիսակարգն ինքնին դարձել է կախվածություն, ինչից, սակայն, շատ հեշտ է ազատվել։
16:57
11 Նոյեմբերի 2017
Հայտնի են քաղցկեղը կանխարգելող մթերքները
Բացահայտվել են քաղցկեղը կանխարգելող մթերքները։
15:47
11 Նոյեմբերի 2017
Ինչպիսին է լինելու ապագայի հայկական խոհանոցն ըստ հայտնի հայ շեֆ խոհարարի
Հայազգի ռուսաստանաբնակ շեֆ խոհարարը պատմել է ապագայի հայկական խոհանոցի իր տեսլականի մասին:
14:12
11 Նոյեմբերի 2017
Ազնավուր. եթե ողջ աշխարհը ճանաչեր հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստ կարող էր չլինել
Գլոբալ հրեական առցանց կենտրոնը գրել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին:
11:51
10 Նոյեմբերի 2017
Շքեղ Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը (ՖՈՏՈ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մասնակցել է նոյեմբերի 7–ին Հռոմում անցկացված The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը։
11:41
10 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը
Գրող և երգիծաբան Միխայիլ Զադորնովը մահացել է կյանքի 70–րդ տարում։
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....
19:00
08 Նոյեմբերի 2017
Լեգենդար Ջիվան Գասպարյանը դիմել է Մոսկվայի «Արարատի» երկրպագուներին (ՎԻԴԵՈ)
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը տեսաուղերձ է հղել «Արարատ» մոսկովյան ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։