484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հումորի վարպետներին չեն ոգևորում ժամանակակից կատակները
18:39
01 Ապրիլի 2011

Արտասովոր սրամտության տեր և հումորի նուրբ զգացում ունեցող հայտնի դերասանները «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում բավական թերահավատորեն են արտահայտվել էլեկտրոնային ԶԼՄ-ների կողմից տարածվող ժամանակակից հայկական կատակների որակի վերաբերյալ:

«Ընդհանուր առմամբ, մեր այսօրվա ազգային հումորը հասել է այն մակարդակի, որը մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ»,- կարծում է հայտնի դերասան և ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը:
Դերասանը նշում է, որ իր մոտ ծիծաղ չի առաջացնում գռեհիկ հումորը:

«Սակայն եթե ժողովուրդը նայում է, և այդ ամենը վարկանիշ ունի, ինչպես ասում են այսօր, ուրեմն, նման հումորը գոհացնում է մեզ՝ հայերիս: Իհարկե, այդ ամենի միջից ես ինձ համար ինչ-որ որակյալ բան եմ գտնում»,- ասաց Ստեփանյանը:

Ըստ նրա, լինելով նախկին ՈՒՀԱ-ական, հիանալի կերպով իմացել է, որ հումորը հատուկ պրոֆեսիոնալիզմ է պահանջում և բավական բարդ աշխատանք է:
Թատրոնի և կինոյի հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանն իր հերթին խորհելով ժամանակակից հայկական հումորի խնդիրների մասին՝ անդրադարձել է խմբագիրների և երգիծանքի ինստիտուտի բացակայության խնդիրներին:
«Եվ հեռուստատեսության, և ռադիոյի ամենամեծ խնդիրը մեզ մոտ այն է, որ անհետացել է խմբագիրների ինստիտուտը: Խորհրդային շրջանում մենք ստիպված էինք խոսել ոչ ուղիղ տեքստով, այլ մի փոքր այլ կերպ: Հումորի մեջ պատկերավորություն կար: Սակայն անհետացավ խմբագիրների ինստիտուտը, և այժմ բոլորն ուղիղ տեքստով են խոսում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Քոթանջյանը:

Նա ասաց, որ կարոտում է երգիծանքին, որն այդքան զարգացած էր նախկինում՝ ավելացնելով, որ ժամանակակից հումորի ուղիղ լինելը տափակ և անհետաքրքիր է դարձնում այն:  

Ըստ Քոթանջյանի, միշտ շատ է սիրել Ծիծաղի օրվա հետ կապված հումորները, և հատկապես սիրել է խաղեր խաղալ թատրոնի գործընկերների գլխին՝ անկախ տարիքից և կարգից, ովքեր իրենց հերթին անհամբերության սպասում էին այդ օրվա ավանդական կատակներին:
«Ապրիլի 1-ը հենց այն օրն է, երբ պետք է մարդկանց, որքան հնարավոր է, բարիք պարգևել»,- նշեց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: