481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Թռչունների մոտ 110 տեսակ ոչնչացման եզրին է. փորձագետ
15:56
01 Ապրիլի 2011

Թռչունների մոտ 110 տեսակ Հայաստանում ոչնչացման եզրին է, ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը։

«Դրանց թվում են սև անգղը, մարմարե մրտիմը, քաղաքային այգիներում ապրող բեղավոր երաշտահավը, որոնք վտանգված են անտառային զանգվածների կրճատման և մարդկային գործոնի ազդեցության պատճառով»,- ուրբաթ լրագրողներին Ադամյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպայի ողջ տարածքում թռչունների այսօր ավելի քան 900 տեսակ է բնակվում, մինչդեռ Հայաստանում դրանց թիվը գերազանցում է 350 տեսակը։
Ադամյանը նշեց նաև, որ ներկայում երկրում ծայրաստիճան արդիական է արծիվների ոչնչացման խնդիրը, որոնք սնվում են դաշտային կրծողներով։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներում կրծողներն ավելի հաճախ են սկսել ոչնչացնել ցանքերը, ինչի կապակցությամբ մենատնտեսներն ակտիվ պայքար են ծավալել վնասատուներին՝ դաշտերում թունաքիմիկատներ օգտագործելով։ Դա կործանարար է ոչ միայն կրծողների համար, այլ նաև զրկում է արծիվներին սննդի աղբյուրից։
Ադամյանն ընդգծեց, որ մտադիր է հարցն ուսումնասիրել այդ ոլորտի մասնագետների հետ և դիմել Գյուղատնտեսության նախարարությանն արծիվների փրկության համար քայլեր ձեռնարկելու առաջարկով։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանում վերջին շրջանում բավականին հաճախակի են դարձել որսորդական զբոսաշրջության դեպքերը, որբ զբոսաշրջիկները մոտ 500 եվրոյով կրակում են հազվագյուտ թռչուններին:
Նա կոչ արեց որսորդական զբոսաշրջությամբ զբաղվող տուրիստական բոլոր կազմակերպություններին ներդնել ծառայության այնպիսի ձև, ինչպիսին է թռչունների հազվագյուտ տեսակների վերահսկողությունը՝ դրանց ոչնչացնելու փոխարեն։

Այլ խնդիրների թվում Ադամյանը նշեց նաև գիշատիչ թռչունների հազվագյուտ տեսակների դուրսբերումը հարևան երկրներ և դրանց վաճառքը։ Նրա խոսքով՝ այդպիսի մեկ թռչնի արժեքը կազմում է մոտ 5 հազար դոլար։ Միաժամանակ Ադամյանը չնշեց դուրս բերված թռչունների հստակ թիվը։

Թռչունների միջազգային օրն աշխարհում նշվում է ապրիլի մեկին։ Առաջին անգամ այդ օրը նշել են 1800-ական թվականներին Մեծ Բրիտանիայում, երբ հիմնադրվել է Bird Life International (Թռչունների կյանք) միջազգային կազմակերպությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։