480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կանայք ավելի լավ են ներկայացված հասարակական կազմակերպություններում, քան քաղաքական կառույցներում. հետազոտություն
16:46
30 Մարտի 2011

Հայ կանայք ավելի ներկայացված են հասարակական կազմակերպություններում, քան քաղաքական կառույցներում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Կովկաս» հասարակական գիտահետազոտական կենտրոնի նախագահ, փորձագիտական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներկայացնելով գենդերային հավասարության հետազոտության արդյունքները։

«Որոշակի դինամիկա է նկատվում երկրի տարբեր գործընթացներում կանանց ներգրավվածության տեսակետից, բայց ավելի հաճախ ցածր օղակներում, քան բարձր պաշտոններում»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ամեն դեպքում նկատվում է հասարակական կարծրատիպի փոփոխություն, և եթե մի քանի տարի առաջ տարբեր պետական կառույցներում կնոջ ներկայացվածությունը քվոտավորելու հարցը ոչ միանշանակ արձագանք էր գտնում, ապա այժմ հայերի 57 տոկոսը դրական է վերաբերվում այդ հարցին:

Ավելին, ինչպես նշեց փորձագետը, շատերն անհրաժեշտ են համարում բարձրացնել կանանց ներկայացվածությունը պետական տարբեր մակարդակներում, այդ թվում՝ կառավարությունում և Ազգային Ժողովում մինչև 30 տոկոս։
«Կանանց ներկայացվածությունը թույլ կտա բարելավել քաղաքական հարաբերությունների մթնոլորտը, մարդասիրական գծեր կավելացնի։ Ոմանք կարծում են նաև, որ դա թույլ կտա կրճատել կոռուպցիոն երևույթները»,- ասաց Հովհաննիսյանը։

Սակայն, ըստ նրա, կան նաև ցուցանիշներ, որոնք մտահոգություն են առաջացնում, մասնավորապես, քաղաքական իներտության դրսևորումը, որը երբեմն արտահայտվում է բոլոր գործընթացներին անմասնակից լինելու ձևով, և նման դրսևորումներն ավելի հաճախ լինում են կանանց, քան տղամարդկանց մոտ:

Հայաստանի կառավարությունն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի ընտրական օրենսգիրքը, որը թույլ է տալիս ընդլայնել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ։

Օրինակ, կուսակցության ընտրացուցակի առաջին տասնյակում պետք է ընդգրկված լինի առնվազն մեկ կին, իսկ 11-րդից սկսած՝ յուրաքանչյուր հնգյակում կընդգրկվի մեկական կին։ Ընտրացուցակի առնվազն 20 տոկոսն, այդպիսով, պետք է զբաղեցնեն կանայք։

«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մասնակցության գենդերային առանձնահատկությունները» հետազոտությունն ու սոցիալական հարցումն անցկացվել է 2010 թվականի ավարտին։ Հարցմանը մասնակցել է 1200 մարդ Երևանից և չորս մարզերից՝ Շիրակից, Արմավիրից, Գեղարքունիքից և Սյունիքից։

Հետազոտությունն անդրադառնում է գենդերային հավասարությանը և կանանց ակտիվությանը տարբեր, այդ թվում՝ քաղաքական կյանքի վերաբերյալ տեղեկացվածության և շահագրգռվածության, ընտրական գործընթացներում ներգրավվածության և տարբեր կառույցներում ներկայացվածության հարցերում, ինչպես նաև ուսումնասիրում է դրան խոչընդոտող գործոնները։ Հետազոտությունը նախատեսված է գենդերային հարցերով և գենդերային  քաղաքականության մշակմամբ զբաղվող վերլուծական կենտրոնների և տարբեր կառույցների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ: