484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հասարակությունը հիմնականում թերահավատորեն է ընկալում ղեկավար կնոջ կերպարը. հետազոտություն
16:38
30 Մարտի 2011

Հայ հասարակությունը դեռ որոշակի կասկածամտություն է ցուցաբերում ղեկավար կնոջ կերպարն ընկալելու հարցում, ինչը խոչընդոտում է կանանց ակտիվության արտահայտմանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Կովկաս» հասարակական գիտահետազոտական կենտրոնի նախագահ, փորձագիտական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներկայացնելով գենդերային հավասարության հետազոտության արդյունքները։

«Չնայած դրական միտումներին, հայ հասարակությունը դեռևս որոշակի կարծրատիպեր է պահպանում, որոնք խոչընդոտում են կանանց աճել մինչև ղեկավար պաշտոնի»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա, կանանց մոտ, տղամարդկանց համեմատ, սեփական ուժերի նկատմամբ որոշակի անվստահություն կա հասարակական և քաղաքական կյանքում հիասթափություն ունենալու ֆոնի ներքո:
Ինչպես կարծում է Հովհաննիսյանը, ղեկավար պաշտոններում հայ կանանց ցածր ներկայացվածության էական գործոն է նաև հայ մոր ավանդական ընկալումը. նրա վրա է դրված ընտանեկան օջախի և երեխաների պատասխանատվությունը:

«Արդյունքում կանայք ավելի քիչ են տեղեկացված երկրում տեղի ունեցող գործընթացներից և միտումներից: Ավելին, չնայած հարցվողների 55 տոկոսը նշում է, որ իրազեկված է երկրի քաղաքական կյանքից, ըստ էության, նրանց կեսը տեղյակ չէ իրական իրավիճակից»,- ասաց Հովհաննիսյանը՝ մասնավորապես նշելով, որ հարցման պատասխանողները տեղյակ չեն երկրում գործող պետական համակարգից, խորհրդարանում առկա քաղաքական խմբակցությունների քանակից և այլն: 

Ինչպես նշեց փորձագետը, միաժամանակ Հայաստանում տղամարդիկ կարծում են, որ կինը կարող է բարձր պաշտոններ զբաղեցնել, պատգամավոր լինել, նույնիսկ նախագահ ընտրվել, բայց տարօրինակ է, որ ոչ մի կերպ չեն կարող այդ կարգավիճակում պատկերացնել իրենց կանանց, քույրերին և մայրերին:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է հետազոտության հեղինակը, Հայաստանում դրական առաջխաղացումներ են նկատվում, բայց նաև հասարակական կարծիքը փոխելու անհրաժեշտություն կա:

Այսօր Հայաստանում ընդամենը ութ կին պատգամավոր կա, երկու կին նախարար, վեց կին փոխնախարար և մի քանի կանայք` տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններում:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, ողջ աշխարհում իշխանության հիմնական երեք ճյուղերում կանայք բոլոր ղեկավար պաշտոնների 17 տոկոսն են զբաղեցնում, ընդ որում 150 երկրից միայն յոթն են նախագահի պաշտոնում ընտրվել, և ողջ աշխարհում առկա 192 նման պաշտոններից միայն 11 կանայք են զբաղեցրել վարչապետի պաշտոնը:
«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մասնակցության գենդերային առանձնահատկությունները» հետազոտությունն ու սոցիալական հարցումն անցկացվել է 2010 թվականի ավարտին։ Հարցմանը մասնակցել է 1200 մարդ Երևանից և չորս մարզերից՝ Շիրակից, Արմավիրից, Գեղարքունիքից և Սյունիքից։

Հետազոտությունն անդրադառնում է գենդերային հավասարությանը և կանանց ակտիվությանը տարբեր, այդ թվում՝ քաղաքական կյանքի վերաբերյալ տեղեկացվածության և շահագրգռվածության, ընտրական գործընթացներում ներգրավվածության և տարբեր կառույցներում ներկայացվածության հարցերում, ինչպես նաև ուսումնասիրում է դրան խոչընդոտող գործոնները։ Հետազոտությունը նախատեսված է գենդերային հարցերով և գենդերային  քաղաքականության մշակմամբ զբաղվող վերլուծական կենտրոնների և տարբեր կառույցների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։