480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը վտանգավոր է Արարատյան ողջ դաշտավայրի համար. բնապահպան
14:04
29 Մարտի 2011

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը վտանգավոր է ոչ միայն Երևանի, այլ նաև Արարատյան ողջ դաշտավայրի համար, կարծում է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Հանրային  խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Թունաքիմիկատների գերեզմանոցը պարունակում է գրեթե 600 տ ժամկետանց մոտ 50 տեսակի խիստ վտանգավոր թունաքիմիկատներ, ինչպիսիք են, օրինակ` հայտնի ԴԴԴ-ն` իր մետաբոլիտներով և այլն:

«Իհարկե, Նուբարաշենի գերեզմանոցի խնդիրը շատ լուրջ է, և մենք փորձում ենք միշտ ուշադրության կենտրոնում պահել այն: Գերեզմանոցը վտանգավոր է ոչ միայն Երևանի, այլ նաև ողջ Արարատյան դաշտավայրի և շրջապատող գյուղերի համար, քանի որ կեղտոտվում են և ստորգետնյա, և վերգետնյա ջրերը, և սողանքների խնդիր է առաջանում»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դանիելյանը:

Այդ կապակցությամբ Դանիելյանն ընդգծեց հնարավորին չափ օպերատիվ որոշումների անհրաժեշտությունը ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև կառավարության կողմից:

Ըստ նրա, իհարկե, տվյալ պահին գերեզմանոցի մեկուսացումն առավել օպերատիվ միջոց է, սակայն վերջնական որոշումը պետք է լինի այն, որ գերեզմանոցից դուրս բերվեն թունաքիմիկատները և այնուհետև ոչնչացվեն:
Դանիելյանն ավելացրեց, որ գերեզմանոցի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ դրա ծավալներն ընդլայնվել են և արդեն հասնում են Երևանին:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, որը շուրջ 1 հա մակերես ունի, հիմնադրվել է 1976 թ.-ին, այն գտնվում է Երևան քաղաքում (Էրեբունի համայնք): Գերեզմանոցը նախատեսված էր ժամանակավոր օգտագործման համար` քլորօրգանական նյութերի պահման և որոշ ժամանակ անց դրանց ոչնչացման նպատակով:

Այսօր թունաքիմիկատների գերեզմանոցում պահվում է 512 տոննա թունաքիմիկատ, որից 300 տոննայից ավելին քլորօրգանական կայուն նյութեր են, որոնք պետք է չեզոքացվեն: Սակայն վերջերս գերեզմանոցը վտանգավոր է դարձել և վտանգ է ներկայացնում մոտակա գյուղերի բնակիչների համար, ինչի կապակցությամբ կառավարությունը մտադիր է առաջին փուլում կոնսերվացնել գերեզմանոցը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում:
11:23
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
22:12
30 Նոյեմբերի 2016
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում
Հայաստանի որոշ քաղաքներում ձյան տեսքով տեղումներ են։
22:08
30 Նոյեմբերի 2016
Facebook-ի մեսենջերում հայտնվել է խաղերի ծառայություն
Facebook-ի Messenger հաղորդագրություններով փոխանակվելու համար նախատեսված հավելվածում հայտնվել է Instant Games ծառայությունը:
15:38
30 Նոյեմբերի 2016
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին
Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: