486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Դելֆինաթերապիայի կենտրոն՝ դելֆինարիումում
17:05
28 Մարտի 2011

Ոչ ավանդական բուժման մեթոդների և հոգեթերապիայի բնագավառում համագործակցության եռակողմ պայմանագրի շրջանակներում Երևանի դելֆինարիումում երկուշաբթի Դելֆինաթերապիայի կենտրոն է բացվել: 

Պայմանագիրը ստորագրվել է երկուշաբթի Հայաստանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Ուկրաինայի պետական մանկավարժական համալսարանի և Ուկրաինայի Պ.Լ.Շուպիկի անվան հետդիպլոմային կրթության ազգային բժշկական ակադեմիայի միջև:

«Դելֆինաթերապիան նպաստում է զարգացման ամենատարբեր խախտումներով տառապող երեխաների վերականգնմանը: Եվ ես շատ ուրախ եմ, որ դելֆինաթերապիան կկիրառվի նաև Հայաստանում»,- կենտրոնի բացման ժամանակ նշեց ուկրաինական կողմի ներկայացուցիչ, հոգեբանության պրոֆեսոր Անատոլի Չուբրիկովը:
Միջոցառման ընթացքում դելֆինաթերապիայի ցուցադրական սեանս անցկացվեց՝ վարժեցնողների և հոգեբանների մասնակցությամբ:

Չուբրիկովի խոսքերով, անիմալոթերապիան, մասնավորապես, դելֆինաթերապիան, կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում մանկական ուղեղային կաթվածահարությամբ, աուտիզմով, Դաունի համախտանիշով, զարգացման դանդաղումով տառապող երեխաների վերականգնման համար:

«Դելֆինարիումի այցելությունը դրական է ազդում ցանկացած մարդու տրամադրության վրա, իսկ երբ խոսքը գնում է զարգացման խնդիրներ ունեցող երեխաների մասին, ապա դելֆինների հետ շփումը զարմանալի արդյունք է ունենում»,- ավելացրեց Չուբրիկովը:
Հայկական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ուկրաինական կողմին դելֆինաթերապիայի հետ հայ մասնագետներին ծանոթացնելու հնարավորության համար:

Հայաստանում առաջին դելֆինարիումի բացումը կայացավ դեկտեմբերի 24-ին: Երևանի դելֆինարիումում են ապրում խաղաղօվկիանոսյան շշաքիթ չորս դելֆիններ, ինչպես նաև երկու հարավային փոկ: Դելֆինարիումը 700 այցելու է տեղավորում:
Դելֆինարիումն աշխատում է ողջ տարվա ընթացքում՝ ամռանը բաց երկնքի տակ, իսկ ձմռանն ավազանը փակվում է ապակե ծածկով: Ջրի ջերմաստիճանը պահպանվում է 20-22 աստիճանի մակարդակում: Լողավազանի ծավալը կազմում է 1,5 հազ խորանարդ մետր, ինչը բավարար է ծովային կենդանիների բնակության համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը: