481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում թմրամոլները սկսել են հաճախ դիմել Նարկոլոգիական կենտրոն
13:13
23 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության Նարկոլոգիական կենտրոն դիմող թմրամոլների թիվն այժմ 30 տոկոսով բարձր է, քան 2010թ.-ին, և 2751 մարդ է կազմում, հայտնեց կենտրոնի տնօրեն, Առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը։

«Նման աճը կապված չէ թմրամոլների թվի ավելացման հետ։ Պարզապես, երբ նարկոլոգիայի կենտրոն դիմողները դադարեցին քրեական հետապնդումների ենթարկվել, նրանց թիվը զգալիորեն աճեց»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Գլխավոր նարկոլոգը նշեց, որ 1472 գրանցված թմրամոլները Երևանի բնակիչներ են, որոնցից 37-ը կանայք են։ «Հիմնականում, դրանք 20-30 տարեկան մարդիկ են, նրանցից 90 տոկոսն օգտվում են ափիոն տեսակի թմրանյութից»,- ավելացրեց Սեմերջյանը։

Ըստ նրա, ափիոն տեսակի թմրանյութերն այսօր ամենատարածվածն են Հայաստանում։
«Հիմնականում, խոնավ հումքը բերում են Իրանից և մշակում  տնային պայմաններում, նաև որոշ թմրանյութեր դեղատներից են ձեռք բերում»,- ասաց Սեմերջյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում շատ տարածված է կանեփը, միայն թե այդ տեսակի թմրանյութից օգտվողները ոչ հաճախ են Նարկոլոգիայի կենտրոնի տեսադաշտում հայտնվում։ «Այդ մարդկանց մոտ առողջության հետ կապված քիչ խնդիր կա, այդ պատճառով էլ նրանք հազվադեպ են դիմում մեզ»,- ավելացրեց նա։
Նարկոլոգիայի կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարության մոտավոր հաշվարկով Հայաստանում այսօր մոտավորապես 30 հազար թմրամոլ կա, որոնցից 5-7-հազարը թմրանյութ են ընդունում ներերակային ներարկման միջոցով:

Սեմերջյանի խոսքով՝ ժամանակակից բուժումը թույլ է տալիս լիովին բուժել բոլոր նրանց, ովքեր կենտրոն են դիմում: Բուժման տևողությունը 15-ից 25 օր է տևում:
«Բուժումն իրականացվում է թմրամոլի ցանկությամբ, մեզ մոտ հարկադիր բուժում են ստանում միայն դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում, տարեկան 7-8 նման դեպք է լինում»,- ասաց նա:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։