486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ դատախազության ներկայացուցիչներն իրենց հայաստանյան գործընկերների հետ կկիսեն մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կուտակած փորձը
10:35
22 Մարտի 2011

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011թ. մարտի 21-ին ընդունեց ՌԴ դատախազության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը և ՀՀ գլխավոր դատախազության այլ աշխատակիցներ:

ՌԴ դատախազության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև կնքված իրավական համագործակցության հուշագրերի շրջանակում` մասնակցելու սույն թվականի մարտի 20-23 ՀՀ Դատախազության դպրոց ՊՈԱԿ-ում «Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական հսկողության արդիական հարցերը, Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության բնագավառում դատախազության գործունեությունը» թեմայով կազմակերպված «Կլոր սեղանի» միջոցառումներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Աղվան Հովսեփյանը, իր խոսքում կարևորելով ՌԴ դատախազության հետ համագործակցությունը, մասնավորապես նշեց. «Ռուսաստանի դատախազությունն իր գործառույթներով, իր կազմակերպաիրավական կառուցվածքով հանդիսանում է դատախազական կառույցի դասական օրինակ, «Պետության աչքը», ինչպես իր ստեղծման պահին բնորոշել է Պետրոս Առաջինը: Նման հարուստ պատմական կենսագրություն և փորձ ունեցող կառույցի հետ համագործակցությունը միմիայն դրական ազդեցություն  ունի իր գործընկերների աշխատանքների կազմակերպման վրա»: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ վերոնշյալ խնդիրները,  որոնք  հանդիսանում են դատախազական գործառույթների հիմնական ուղղություններից, այսօր խիստ արդիական են և անհրաժեշտ են նմանատիպ քննարկումներ, ժամանակակից լուծումներ և ընթացակարգեր փնտրելու և գտնելու համար:

ՌԴ դատախազության ներկայացուցիչները իրենց հայաստանյան գործընկերների, մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության աշխատակիցների հետ  սեմինարի ժամանակ քննարկելու են մի շարք հարցեր և հանդես են գալու զեկույցներով, մասնավորապես` ՙՄարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանության բնագավառում օրինականության ամրապնդման և դատախազական հսկողության խնդիրները՚ և ՙՊետական շահերի պաշտպանության բնագավառում արդիական հարցերը՚ թեմաների վերաբերյալ:

Դատախազության դպրոցում մարտի 21-ին տեղի է ունեցել «Կլոր սեղանի» մեկնարկը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ողջյունի խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձ է կատարել ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև ձևավորված սերտ համագործակցությանը` մասնավորապես հիշատակելով ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև  2006 թ. Մոսկվայում և 2007 թ. Երևանում, ինչպես նաև  2010թ. Մոսկվայում` 2010-11թթ. համատեղ աշխատանքների վերաբերյալ կնքված համագործակցության հուշագրերին և  նրանցով ամրագրված փոխհամագործակցության աշխատանքներին: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։