480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում» թեմայով կլոր սեղան
17:23
21 Մարտի 2011

«Երեխան պետք է ապրի ընտանիքում» UNICEF նախագծի իրազեկման արշավի շրջանակներում Երևանում կկազմակերպվի կլոր սեղան–քննարկում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական PR ասոցիացիայից։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, քննարկմանը կմասնակցեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի ղեկավար Լենա Հայրապետյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը,  ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը,  «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր Վարուժան Մելքոնյանը, ոլորտի այլ փորձագետներ:

«Քննարկման մասնակիցներին կտրամադրվեն նաև ոլորտում առկա իրավիճակը ներկայացնող տեղեկատվական փաթեթներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայկական PR  ասոցիացիան 2011թ.-ի հունվարից ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ սկսել է «Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում» UNICEF նախագծի իրազեկման արշավի իրականացումը։

«Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավը միտված է աջակցել Հայաստանի կառավարությանը երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների` մասնավորապես, մանկատների և խնամքի այլ հաստատությունների բեռնաթափման ռազմավարության իրականացման գործում:

Իրազեկման արշավի շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ և գործողություններ, որոնք կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Արշավում ներգրավված են երեխաների հիմնահարցերի փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, կարծիք ձևավորողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նաև տեսահոլովակներ և վավերագրական ֆիլմեր, ռադիոյով լրահաղորդումներ կստեղծվեն և կտեղադրվեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային լարային նվագախմբի համերգներ են անցկացվել։ ՀՀ մարզերում հեռուստահարցազրույցներ և թոք շոուներ կկազմակերպվեն՝ հասարակական կարծիքի  առավել հայտնի և ազդեցիկ առաջնորդների հետ։ Նախագիծը վեց ամիս կտևի։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։