478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ը կարող է մինչև 9 բալանի երկրաշարժի դիմանալ. սեյսմոլոգ
14:15
15 Մարտի 2011

Հայկական ատոմակայանը կարող է մինչև 9 բալ ուժգնության երկրաշարժի դիմանալ, հայտարարեց Հայաստանի ԱԻՆ Սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը։

«Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է հատուկ մեթոդների կիրառմամբ։ ԽՍՀՄ-ում քաջ գիտակցում էին, որ Հայաստանը սեյսմաակտիվ գոտում է գտնվում, ուստի դեռ այն ժամանակ կառուցման ընթացքում հաշվի են առնվել վայրի բոլոր առանձնահատկությունները»,- երեքշաբթի մամուլին ասուլիսի ընթացքում ասաց Խլղաթյանը։
Ըստ էության, ասաց նա, նախկին Խորհրդային միության տարածքում հայկական ԱԷԿ-ը միակն է, որ կառուցվել է սեյսմիկ ակտիվության գոտում, սակայն նրա սեյսմակայունության աստիճանը բարձր է։

Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ սեյսմիկ ռիսկերը Մեծամոր քաղաքում, որի մերձակայքում է գտնվում հայկական ԱԷԿ-ը, չեն գերազանցում 8 բալը։
Խլղաթյանի խոսքերով, նոր ատոմակայանը, որը ծրագրում են կառուցել Հայաստանի իշխանությունները, կունենա ոչ պակաս սեյսմակայունություն, քան գործող ԱԷԿ-ը։

Նա ավելացրեց, որ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո երկրի համար մեծագույն ձեռքբերումն էր սեյսմակայուն շինարարության ազգային չափանիշների մշակումը։

«Այդ չափանիշները շատ խիստ և կոնսերվատիվ են, դրանք մոտ են ճապոնականներին։ Շատերը նույնիսկ դժգոհում են այդ չափանիշների խստացումից։ Այսպես, առաջին հերթին, թույլ չի տրվում չորսհարկանիից բարձր քարե շենքեր կառուցել, ինչը նախկինում չի եղել, մանկապարտեզներն ու դպրոցները չպետք է երկհարկանիից ավելի լինեն, իսկ բազմաբնակարան շենքերը չպետք է 16 հարկից բարձր լինեն»,- ասաց Խլղաթյանը։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։
Երկրի իշխանությունները ծրագրում են կառուցել 1000 ՄՎտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ, որը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: