484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հարավկովկասցի հեղինակների բանաստեղծություններն ու լուսանկարները կհրատարակվեն առանձին հավաքածուով
13:59
10 Մարտի 2011

«Մեր առաջին տարրը» առանձին գրքով ջրին նվիրված բանաստեղծություններ և լուսանկարներ են հրատարակվել  Երևանում, տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) մամուլի ծառայությունը։

Հավաքածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նախօրեին, դարձավ FPWC նախաձեռնությամբ և Հայաստանում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ 2009 թվականի հոկտեմբերին մեկնարկած «Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր» խորագրով տարածաշրջանային լուսանկարչական մրցույթի շարունակությունը։
Մրցույթին մասնակցեցին ավելի քան 20 լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից և Թուրքիայից։ Հավաքածուում ընդգրկվել են նաև Կովկասյան տարածաշրջանի ջրին նվիրված բանաստեղծություններ և լեգենդներ։ Հեղինակների թվում են Կարեն Անթաշյանը, Արմինե Անդան, Արտակ Քյոլյանը (Հայաստան), Թամար Մթվարելիձեն, Մուշֆիգ Բերմեկը (Վրաստան), Դոստա Կորպեն, Օրհան Փամուկը (Թուրքիա), Բեդիա Աքյուզը (Թուրքիա-Գերմանիա), Նունշին Նաբավին, Օրհանգ Գոլիխանին (Իրան)։

Ինչպես նշել է գրքի հեղինակներից մեկը՝ Կարեն Անտաշյանը, այն դարձել է մի բացառիկ հարթակ, որի վրա խաղաղ միավորվել են տարբեր հասարակությունների ներկայացուցիչներ, որոնց միջև քաղաքական բնույթի խնդիրներ կան։
FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կարծիքով, գիրքն ինքնատիպ կամուրջ է դարձել տարածաշրջանի բնակիչների համար՝ միավորելով նրանց այն գաղափարի շուրջ, որ բնությունն ընդհանուր հարստություն է, և որ յուրաքանչյուրն անձնական պատասխանատվություն է կրում դրա համար։
Գրքի շնորհանդեսի շրջանակներում կայացավ նաև լուսանկարիչների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Սուրեն Մանվելյանը (Հայաստան) արժանացավ առաջին մրցանակի պրոֆեսիոնալների անվանակարգում, Արմինե Խաչատուրյանը (Հայաստան)՝ մրցանակի սիրողների շրջանում, Սերկան Թայքանը (Թուրքիա) պրոֆեսիոնալների շրջանում հատուկ մրցանակ ստացավ, իսկ Էդգար Մանուկյանը Հայաստանից խրախուսական մրցանակ ստացավ սիրող լուսանկարիչների անվանակարգում ։ 
Հիմնադրամը ծրագրում է մրցույթի հաղթողների լուսանկարների ցուցահանդեսներ կազմակերպել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: