478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում դեռ չկա իշխանության ճյուղերի և դատական համակարգի հստակ տարանջատում. ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ
13:06
10 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում դեռ մեծ աշխատանք է պահանջվում իշխանական ճյուղերի և ազատ դատական համակարգի միջև հստակ տարանջատման հասնելու համար, հայտարարեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչը:

«Դատական իշխանությունների հստակ անջատումն իշխանական մյուս ճյուղերից անհրաժեշտ է, քանի որ առանց դրա ժողովրդական զարգացումն անհնար է։ Դրա համար մեծ ջանքեր և քաղաքական կամք է պահանջվում, նման փոփոխություններ մի գիշերվա ընթացքում չեն կատարվում»,- հինգշաբթի ասաց դեսպանը Հայաստանում դատական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտարկման արդյունքներին նվիրված միջազգային համաժողովի ընթացքում։

Ըստ նրա, առկա է նաև կտտանքների կանխման խնդիրը, որը, ցավոք, դեռ գոյություն ունի Հայաստանում։
«Դատավորների պատասխանատվության հարցը նույնպես առաջնահերթ է։ Եվս մեկ կարևոր հարց է մինչև դատը մարդկանց ազատազրկման փաստը, ինչն անընդունելի է։ Այդ փուլում պետք է խափանման այլ միջոցներ կիրառել»,- ընդգծեց Լենարչիչը։

Ավելացնելով, որ ԺՀՄԻԳ-ն ուշադիր կհետևի Հայաստանի զարգացումներին՝ նա հույս հայտնեց, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն ջանքեր գործադրել դատաիրավական բարեփոխումների իրագործման ուղղությամբ։

Համաժողովը կազմակերպվոլ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից, միջոցառմանը մասնակցում են պետական իշխանության, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, իրավաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը:
16:35
08 Օգոստոսի 2017
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի հրավառության շքեղ փառատոնին
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ
15:30
08 Օգոստոսի 2017
«Կորեական Խալկ» մականունով բոդիբիլդերը հարերենով ողջույնի խոսք է ձայնագրել (ՎԻԴԵՈ)
Տեսագրությունում նա հայերենով վանկարկում է   «Հայաստան», «Հայաստան»:
14:57
08 Օգոստոսի 2017
Սպառողական վարկեր «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության դեպքում ՎՏԲ–Հայաստան Բանկից
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը: