481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ընկերության նախագահը
11:18
01 Մարտի 2011

Կյանքից վաղաժամ հեռացել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ նախագահ, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սերգեյի Թամազյանը, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Համլետ Թամազյանը ծնվել է 1947թ.-ի մայիսի 1-ին Հայկական ԽՍՀ Թումանյանի շրջանի Օձուն գյուղում, բանվորի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Գրիբոյեդովի անվան դպրոցում։ 1978-1980թթ.-ին Համլետ Թամազյանը, որպես գլխավոր վիրաբույժ, ծառայողական ուղևորման մեջ է եղել Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում:

1983թ.-ին պրոֆեսոր Ա.Միքայելյանի կողմից հրավիրվել է ղեկավարելու ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը: 1986թ.-ին Համլետ Թամազյանն ակադեմիկոս Բ.Վ.Պետրովսկու ղեկավարությամբ Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1995թ.-ին՝ դոկտորական ատենախոսությունները:

1992թ.-ին հոկտեմբերին Թամազյանը կոլեկտիվի խնդրանքով ստանձնում է պրոֆեսոր Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի պարտականությունները, իսկ 1994թ.-ին մրցույթով ընտրվում է ՀՀ ԱԱԻ Վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, նաև` Վիրաբուժության ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ։

Նա 231 գիտական աշխատության, այդ թվում 12 մենագրության, 5 գյուտի, 4 մեթոդական ձեռնարկի հեղինակ է: Պրոֆեսոր Թամազյանը 8 դոկտորական ատենախոսության և 37 թեկնածուական թեզի գիտական ղեկավար է: Նրա ղեկավարությամբ 108 կլինիկական օրդինատորներ և ասպիրանտներ ստացել են իրենց հետդիպլոմային կրթությունը:

Համլետ Թամազյանը մեծ հեղինակություն ունի ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ սփյուռքի բժշկական հասարակության մեջ: Նրա նախաձեռնությամբ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան մի շարք առաջատար կլինիկաների հետ, ինչպիսիք են` ԱՄՆ-ի Նյու-Յորքի «Վեսչեստեր» բժշկական կենտրոնը, Փարիզի «Բոժոնի» բժշկական կենտրոնը, Բեռլինի «Շարիտեի» բժշկական կենտրոնը, Մոսկվայի «Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնը», Թբիլիսիի Ակադեմիկոս Էրիսթավիի անվան կլինիկական և փորձարարական վիրաբուժության ինստիտուտը:

2003թ. Լոռու և Տավուշի մարզերի ազգաբնակչության գերակշռող մասի ձայներով մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է: