485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս մանկական սննդի ներմուծողներին
17:36
25 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված օրինագիծը՝ կրծքով կերակրելու մասին, մանկական սնունդ ներմուծողներին և արտադրողներին առաջարկում է գովազդը փոխարինել պրոֆեսիոնալ խորհուրդներով, ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը։

Հայաստանում կրծքով կերակրման խթանմանն ուղղված օրինագիծ է մշակվում:

«Մենք կանոնակարգել ենք այն հարցերը, որոնք կապված են մանկական սննդի խրախուսման հետ, քանի որ լուրջ վտանգ են նկատել դրանում... Մանկական սննդի մասին տեղեկատվությունը պարտադիր պետք է պրոֆեսիոնալ լինի, այլ ոչ գովազդային բնույթի և փոխանցվի բուժաշխատողների միջոցով»,- ուրբաթ լրագրողներին ասաց Քրմոյանը։
Ըստ նրա, օրենքը կկանոնակարգի նաև այդ ոլորտում պետական կառավարման սկզբունքները, այսինքն այն հարցը, թե հատկապես որ կառույցները պետք է աշխատեն այդ ոլորտում, ինչպես նաև բուժաշխատողի իրավունքներն ու պարտականությունները։

Օրինագծի համաձայն, բժիշկները պարտավորված կլինեն երիտասարդ կերակրող մայրերին տեղեկացնել կրծքով կերակրելու առավելությունների մասին, ինչպես նաև օգնել նրանց անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու հարցում։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն ընդգծեց, որ օրինագիծը մշակվել է երկար տարիներ առաջ, սակայն իր վերջնական տեսքը վերջերս է ստացել՝ Նախարարության և ՀՀ  ազգային ժողովի արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Ինչպես նշեց Քրմոյանը, օրինագիծը ՀՀ կառավարության բարեփոխումների մասն է ներկայացնում առողջապահության ոլորտում: Բարեփոխումների թվում են նաև մանկական հավաստագրերի ներմուծումը, սոցվճարումների համակարգերն ու շտապօգնության բարեփոխությունները։

Այդ կապակցությամբ, մոր և մանկան առողջության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրինագծով կետ է մշակվել, որի համաձայն աշխատավայրում հատուկ սենյակներ են հատկացվելու կերակրելու համար։

Սակայն նման սենյակների բացակայության դեպքում գործատուն պարտավորված կլինի երիտասարդ մորը բավական ժամանակ տրամադրել տանը երեխային կերակրելու համար։

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանն իր հերթին նշեց, որ, օրենքի համաձայն, նաև նախատեսված է առողջության պատճառով երեխաներին կերակրել չկարողացող մայրերի վերաբերյալ կետը։

Ըստ նրա, երիտասարդ մայրերի այդ կատեգորիան շուրջ 5 տոկոս է կազմում, իսկ պետությունը նրանց երեխաներին հատուկ մանկական թոշակ է հատկացնում։

Միաժամանակ Սարիբեկյանը նշեց, որ միջազգային փորձագետների և բազմամյա փորձի ուսումնասիրության համաձայն, կրծքի կաթը բաղկացած է էնդորֆինից և թթվակաթնային յուղերից, որոնք կրճատում են մանկական մահացությունը և կանխում են երեխաների սթրեսները և նյարդային լարվածությունը։

Բժիշկն ընդգծեց, որ միջազգային ուսումնասիրությունների համաձայն, կերակրող մայրերը պետք է հետևեն կրծքով կերակրելու երեք սկզբունքներին՝ երեխային պետք է կերակրել մինչև վեց ամսականը լրանալը, վեց ամսից կուրծք ուտող երեխաներին անպայման պետք է հավելյալ սնունդ տալ և հնարավորության դեպքում մինչև երկու տարեկանը կերակրել կրծքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը: