-3
Եղանակը Երևանում
Հայ
Կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանը ներողություն է խնդրել իր հայտարարությունների համար
15:53
25 Փետրվարի 2011

Կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանը ներողություն է խնդրել այն մարդկանցից, ում զգացումներն «ակամայից վիրավորել է» ադրբեջանական երաժշտության նկատմամբ հայերի հակվածության վերաբերյալ իր հայտարարություններով, նշվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ուղարկված հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, փետրվարի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վահրամ Պետրոսյանը հայտարարել է ադրբեջանական երաժշտության նկատմամբ ունեցած սիրո և իր ստեղծագործություններում թուրքական մոտիվներ օգտագործելու ցանկության մասին, ինչպես նաև հայտարարել է, որ հայ ժողովրդին հարազատ են այդ մոտիվները: Այդ հայտարարությունները լայն և միաժամանակ բացասական արձագանք ստացան հայ հասարակությունում, ինչն արտացոլվեց ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից, որոնք հայտարարեցին, թե Հայաստանում «կախարդների որս» է սկսվել:

«Շատ եմ ցավում, որ անբարեխիղճ մոնտաժի արդյունքում իմ անունը շրջանառվեց հարևան երկրի հակահայկական քարոզչության մեջ, իսկ մեզ մոտ դարձավ հրապարակային զանազան մեղադրանքների թիրախ: Հասկանում եմ, որ որոշ անզգույշ հայտարարություններ ցավ են պատճառել բազմաթիվ մարդկանց, որոնց թվում են նաև Սումգայիթի և Բաքվի ջարդերը վերապրած մարդիկ»,- նշվում է Պետրոսյանի հայտարարության մեջ:
Նա ընդունում է, որ որոշ արտահայտությունները տեղին չէին հատկապես այն օրերին, երբ հայերը ոգեկոչում էին Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված հայեր  հիշատակը:

Պետրոսյանը նշում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ քննարկվում էին բացառապես երաժշտարվեստի խնդիրները, «որոնց քաղաքականացումն անընդունելի է»:
Նշելով, որ բարեխղճորեն է կատարել իր պարտքը և ծառայել է հայկական բանակում, Պետրոսյանը հավաստիացնում է, որ անհրաժեշտության դեպքում ինքն առաջիններից մեկը կամավոր կգնա հայրենիքի սահմանները պաշտպանելու:
«Այսպիսով, խնդրում եմ թեման համարել սպառված և դադարեցնել այդ պատուհաս դարձած ասուլիսի շուրջ քննարկումները»,- եզրափակում է նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: