478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
Լարա Ֆաբիանը ելույթ կունենա Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում
16:42
24 Փետրվարի 2011

Հայտնի ֆրանսիացի երգչուհի Լարա Ֆաբիանի մենահամերգը տեղի կունենա մարտի 18-ին Երևանի մարզահամերգային համալիրում, հաղորդում է միջոցառման կազմակերպիչ E-Productions ընկերությունը:

Լարա Ֆաբիանը ֆրանսալեզու երգչուհի է, հայտնի իր հզոր վոկալային տվյալներով: Նա թողարկել է ավելի քան 10 ֆրանսալեզու և անգլիալեզու ալբոմներ, ունի այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են Je t’aime-ը, Tout-ն, Croire-ն:
«Համերգը կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» փառատոնի շրջանակներում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մարտի 18-ի երեկոյան՝ Լարա Ֆաբիանի մենահամերգի ավարտից հետո, ՄՀՀ-ի սրահում կկազմակերպվի ֆրանսիական ոճով մեգա-դիսկոտեկ՝ «Վիվա Հայաստան, վիվա Ֆրանսիա» խորագրով, որը կանցկացնի հայտնի դիջեյ Իվ Լարոքը (Շվեյցարիա):

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 41-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում մարտի 17-ին Ազատության հրապարակում կկազմակերպվի մանկական միջոցառում՝ աէրոֆիգուրներ: Միջոցառմանը կմասնակցեն ծաղրածուներ, տիկնիկներ, կլինեն օդապարիկներ, այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվել Փարիզի տեսարանների ֆոնի ներքո: Իսկ Ֆիլհարմոնիայի ճեմասրահում հնարավոր կլինի ունկնդրել Մանկական սիմֆոնիկ նվագախմբի համերգը:

Երեկոյան Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում տեղի կունենա Ֆրանսիական երգի մանկական փառատոնի ամփոփիչ գալա- համերգը, որի ընթացքում ելույթ կունենան մանկական վոկալային և պարային համույթներ, տարբեր տարիքի մենակատարներ, այդ թվում նաև՝2010 թ.-ի «Մանկական Եվրատեսիլի» հաղթողը՝ Վլադիմիր Արզումանյանը, «Նոր ալիք» մրցույթում հաղթանակ տարած «Ռազմիկն ու ընկերները» ռոք-խումբը, Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոնը, «Սպեղանի» երգչախումբը:

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված համերգային ծրագիրը կազմված է «Վարդագույն զինվոր» ֆրանսիական մյուզիքլի հիման վրա: Փառատոնի շրջանակներում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո կանցկացվի «Երեխաները երեխաներին» բարեգործական ակցիա, որի շրջանակներում հավաքված բոլոր նվիրատվությունները կուղղվեն բարեգործական նպատակներով:
«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» նախագիծն իրականացվում է E-Productions ընկերության կողմից՝ BAL Adventures-ի հետ համատեղ՝ ՀՀ մշակույթի նախարարության, արտգործնախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ միավորում է 56 պետություն և անդամ-կառավարություններ, 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 803 միլիոն մարդ: Կազմակերպության անդամ դառնալու գլխավոր չափորոշիչը Ֆրանսիայի հետ մշակութային կապերի առկայությունն է:
Հայաստանը 2008 թ.-ին դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ և առաջիկայում պատրաստվում է դառնալ ՖՄԿ-ի մշտական անդամ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
27 Հուլիսի 2017
Երևանում կանցկացվի առաջին Food Fest–ը
Food Fest սննդի փառատոնն առաջին անգամ կանցկացվի Երևանում:
17:58
27 Հուլիսի 2017
Ջորջ Քլունիի դեմքն ամենագեղեցիկն է ճանաչվել հայտնի տղամարդկանց շարքում
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի դեմքը ճանաչվել է աշխարհում ամենագեղեցիկը հայտնի տղամարդկանց շարքում։
12:34
26 Հուլիսի 2017
«Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չի կայանա
«Ռուկի վվերխ» ռուսական խմբի երևանյան համերգը չեղարկվել է։
10:25
26 Հուլիսի 2017
Հայկական ազգային խոհանոցը կներկայացվի միջազգային մրցույթի շրջանակում
Ռուս զինվորական խոհարարները կպատրաստեն հայկական, եգիպտական, հնդկական, ղազախական, տաջիկական և ուզբեկական ազգային կերակրատեսակներ։
21:05
25 Հուլիսի 2017
Դաշնային խորհրդի խոսնակը հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը
Վալենտինա Մատվիենկոն հիմարություն է անվանել ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի վճարովի տեղափոխումը։
19:37
25 Հուլիսի 2017
ՌԴ–ում կարող է վճարովի դառնալ ինքնաթիռում հեռախոսի և վերնազգեստի տեղափոխումը
Ռուսաստանում բջջային հեռախոսների և վերնազգեստի տեղափոխումը ինքնաթիռով  կարող են վճարովի դառնալ:
18:38
25 Հուլիսի 2017
Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար
Ռուսաստանաբնակ  ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։
17:21
25 Հուլիսի 2017
Արջերը «զբոսնում են» Երևանի Ազատության հրապարակում (ՖՈՏՈ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին:
14:05
25 Հուլիսի 2017
Հայազգի դիզայները ստեղծել է հավաքածու` ոգեշնչված Փարաջանովի արվեստից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայազգի դիզայներ Վարդուհի Նազարյանը տպավորվել է Երևանի Սերգեյ Փարաւջանովի տուն–թանգարան այցելուցունից։
21:00
24 Հուլիսի 2017
Forbes–ը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին
Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների և հաջողության պատմությունը։
20:07
24 Հուլիսի 2017
Հայերենը հնչել է Օդեսայի առաջին գրական ֆլեշմոբում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսերին Օդեսայում անցկացվել է «Օդեսան կարդում է. Օդեսային կարդում են» առաջին գրական ֆլեշմոբը:
16:45
24 Հուլիսի 2017
Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին եզակի փաստաթուղթ է հրապարակվել (ՖՈՏՈ)
Հրապարակվել է իրաքյան Մոսուլ քաղաքում Հայոց Ցեղասպամության մասին եզակի փաստաթուղթ։