486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հնդիկ բժիշկները փրկել են երկրի պատմության մեջ ամենաթեթև մանկանը՝ 495 գրամ քաշով
17:00
18 Փետրվարի 2011

Հնդիկ բժիշկները կարողացել են փրկել երկրի պատմության մեջ ամենաթեթև երեխային, որը ծնվել է հղիության 27-րդ շաբաթում 495 գրամ քաշով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հնդկական ԶԼՄ-ներին։

Բարձր ճնշումից տառապող երեխայի մայրը՝ Շայլա Պավարը, կարողացել է մայրանալ 14-րդ փորձից։ Նախորդ 13 հղիություններն այդ հիվանդության պատճառով ավարտվել են ողբերգությամբ՝ երեք անգամ նա ստիպված է եղել ընդհատել հղիությունը, իսկ տասը հղությունից հետո երեխաները մահացած են ծնվել։

Վերջին հղիությունը նույնպես բարդություններով է ընթացել, և հոկտեմբերի 2-ին Պավարը երեխա է ունեցել ժամանակից 13 շաբաթ շուտ։ Սովորաբար նման երեխաները չեն ապրում, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել երեխային՝ նրան արհեստական շնչառության սարք միացնելու միջոցով։

«Հնդկաստանում այսպիսի քաշով ծնված երեխաների կյանքը փրկելու դեպքեր չեն եղել։ Փրկվածներից ամենափոքրիկը կշռել է 540 գրամ։ Մենք երեխային կենսապահովման համակարգերին միացված ենք պահել 90 օր շարունակ և դուրս ենք գրել, երբ նրա քաշը հասել է 1,4 կիլոգրամի»,- ասել է երեխայի կյանքը փրկած բժիշկ Փարիքհը։

Այժմ փոքրիկը 2,4 կիլոգրամ է կշռում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։