486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կենսաչափական անձնագրերը և ID քարտերը շրջանառության կհանվեն սեպտեմբերից
14:32
15 Փետրվարի 2011

Կենսաչափական տվյալներով անձնագրերն ու նույնականացման քարտերը Հայաստանում շրջանառության կհանվեն 2011թ.-ի սեպտեմբերին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

Ըստ նրա, կենսաչափական անձնագրի գործողության ժամկետը հինգ տարի կլինի, իսկ ID-քարտերինը՝ 10 տարի։ «Նույնականացման քարտեր կստանան տասնվեց տարեկանից սկսած ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ անձնագրերը հանվեն կարող են ստանալ ըստ ցանկության, արտերկիր մեկնելու համար»,- ասաց Մուրադխանյանը։
Նա նշեց, որ անձնագրերում, բացի  անկետային տվյալներից և լուսանկարից, չիպում պետք է նաև երկու ցուցամատի մատնահետքերը լինեն։ ID քարտերում, բացի անկետային տվյալներից և լուսանկարից, նաև քաղաքացու էլեկտրոնային ստորագրությունը կլինի։

Անձնագրային և վիզաների վարչության ղեկավարը տեղեկացրեց, որ ժամանակի ընթացքում կենսաչափական փաստաթղթերում կարող են ներառվել նաև այլ տվյալներ, մասնավորապես՝ վարորդական իրավունքի վերաբերյալ տեղեկություններ։

Այս ամենը նպատակ ունի բարձրացնել անձնագրերի հուսալիությունը, կանխել անցանկալի անձանց մուտքը և պարզեցնել քաղաքացիների ու փաստաթղթերի նույնականացումը, ինչն առավել հարմարավետ կդարձնի ՀՀ քաղաքացիների ուղևորությունը դեպի արտասահման։
Նա տեղեկացրեց, որ նույնականացման քարտի վճարը կլինի հիմնական տուրքի չափով (շուրջ 1000 դրամ կամ շուրջ 2,7 ԱՄՆ դոլար)։
Մուրադխանյանն ավելացրեց, որ կենսաչափական անձնագիր ստանալու վճարը պետք է հաշվարկվի ինքնարժեքին համապատասխան և, ըստ նախնական տվյալների, կարող է 15 հազար դրամ (շուրջ 41 դոլար) կազմել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։