486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քաղցկեղից տարեկան 30-40 երեխա է մահանում. Ուռուցքաբանության ազգային կենտրոն
14:21
15 Փետրվարի 2011

Հայաստանում քաղցկեղից տարեկան 30-40 երեխա է մահանում, հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեկան 7,5 հազար մարդ է գրանցվում, ովքեր հիվանդ են քաղցկեղային հիվանդություններով, որոնցից 80-100 դեպքերը մինչև 14 տարեկան երեխաներն են կազմում»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Բազիկյանը։
Ըստ մասնագետի, վաղ շրջանում երեխաների մոտ հիվանդության հայտնաբերումը բավական բարձր է, քանի որ Հայաստանում ի տարբերություն մեծահասակներին, երեխաները պարբերաբար հետազոտվում են բժշկական հաստատություններում։

Քաղցկեղի առավել տարածված տեսակները, որոնք հանդիպում են երեխաների մոտ, ըստ նրա ավշային և արյունաստեղծ համակարգի, գլխուղեղի քաղցկեղն է, ինչպես նաև երիկամների և ոսկորների չարորակ նորագոյացությունները։

Բազիկյանը նաև հայտնեց, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների 50-60 տոկոսը փրկվում են ճիշտ ախտորոշման և բուժման դեպքում։

Միաժամանակ նա նշեց, որ հիվանդների 46 տոկոսը հիվանդության վերջին փուլում են դիմում բժշկին, երբ քիչ բան է հնարավոր փոխել։ Ժամանակին բժշկին դիմելու դեպքում 90 տոկոս դեպքերում հնարավոր է բուժել հիվանդությունը։

Փետրվարի 15-ին ողջ աշխարհում նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը։ Այդ Օրը հայտարարվել է 2011թ.-ի սեպտեմբերին Լյուքսեմբուրգում և 2003թ.-ից նշվում է աշխարհի 38 երկրում՝ Մանկական ուռուցքաբանների միջազգային հանրության հովանու ներքո և Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների կազմակերպության միջազգային համաժողովի նախաձեռնությամբ (ICCCPO)։
Բժշկական վիճակագրության տվյալների համաձայն, աշխարհում տարեկան 200 հազար երեխա է հիվանդանում քաղցկեղով, իսկ շուրջ 100 հազարը մահանում են այդ սարսափելի հիվանդությունից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։