480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գայլերի որսը կխրախուսվի ֆինանսապես. նախարար
14:37
10 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի կառավարությունը թույլ է տվել գայլերի որսը երկրում, ինչի համար ֆինանսական պարգևատրում է նախատեսվում, ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

«Նման որոշման անհրաժեշտությունը կապված է երկրում գայլերի պոպուլյացիայի կտրուկ աճով, ինչպես նաև նրանց ակտիվությամբ»,- ասաց Հարությունյանը։

Կառավարական որոշման համաձայն, յուրաքանչյուր սպանված գայլի համար 100 հազար դրամի (մոտ 275 ԱՄՆ դոլար) չափով պարգև կտրամադրվի։

Ինչպես նշեց այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, նման ռեժիմը կիրառվել է Լեռնային Ղարաբաղում և բավականին արդյունավետ է խնդրի լուծման համար։

«Կարծում եմ, որ Որսորդների միության հետ համագործակցությամբ մենք կներկայացնենք այս որոշումը որսորդների ուշադրությանը, ավելին, դրանում բավականին լուրջ ազդակներ կան խնդրի լուծման համար բավականին կարճ ժամանակահատվածում»,- ասաց Սարգսյանը։

Բնապահպանության նախարարության տվյալով վերջին 30 տարում Հայաստանում գայլերի որսի համար պարգևատրում չի կիրառվել, ինչն էլ հանգեցրել է գիշատիչների այս տեսակի բազմացմանը: Այս փաստը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև բնապահպանական խնդիր է առաջացրել՝ վերացման սպառնալիքի առաջ են կանգնել Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների հազվադեպ տեսակներ:

Կառավարական որոշման համաձայն, գայլերի որսով կարող են զբաղվել միայն Հայաստանի քաղաքացիները, ովքեր որսի թույլտվություն, ինչպես նաև որսորդական զենք կրելու վկայական ունեն։ Միաժամանակ, որսը թույլ է տրվում ինչպես թակարդների, այնպես էլ որսորդական ողորկափող և ակոսափող հրազենի օգնությամբ։
Գայլերի որսի ծրագրի իրականացման համար Հայաստանի բնապահպանության նախարարությանը պետբյուջեից կտրամադրվի 10 մլն դոլար (մոտ 27,5 հազար դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։
19:29
20 Հունիսի 2017
Վլադիմիր Սպիվակովի դուստրն ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպիվակովի դուստրը` Տատյանան, ամուսնացել է իր սիրելիի` Թոմաս Մատալուի հետ։
17:31
20 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն Երևանի կենտրոնում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի կենտրոնում` Խաչատուր Աբովյանի հրապարակում։
16:53
20 Հունիսի 2017
Տուլայի վթարից տուժած 15-ամյա ՀՀ քաղաքացին կվիրահատվի
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել: