486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
«Hetq.am» էլեկտրոնային պարբերականը Սերոբ Տեր-Պողոսյանի մեղքն ապացուցող տեսագրություններ ունի. թերթ
12:56
10 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  «Hetq.am» էլեկտրոնային պարբերականը տեսագրություններ ունի, որոնք ապացուցում են մանկապղծության մեջ մեղադրվող՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի մեղքը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը՝ վկայակոչելով պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատերն ու ՀՀ վարչապետի նախկին խորհրդականն այս պահին ձերբակալված է: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով (Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով):

Բաղդասարյանի խոսքով՝ պարբերականը Տեր-Պողոսյանի մեղքն ապացուցող տեսագրություններ ունի, և լրագրողները սպասում էին իշխանությունների արձագանքին: «Փաստերն այնքան աղաղակող են, որ եթե իրավապահ մարմինները քայլեր չձեռնարկեին, ապա մենք ստիպված կլինեինք ինքներս քայլեր ձեռնարկել և նյութերը տեղադրել YouTube-ում», - ասել է Բաղդասարյանը:

Նա նաև հայտարարել է, որ ունի 20 հոգուց բաղկացած ցանկ, ովքեր դարձել են Տեր-Պողոսյանի գործողությունների զոհը: Սակայն Բաղդասարյանը կոչ է արել լրագրողներին չհրապարակել երեխաների անունները՝ ելնելով նրանց շահերից:-0- Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը: