480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
Կարմիր գրքում զգալիորեն ավելացել է հայկական ֆլորայի և ֆաունայի տեսակների թիվը. ՀՀ բնապահպանության նախարարություն
14:46
08 Փետրվարի 2011

Կարմիր գրքում զգալիորեն ավելացել է Հայաստանի կենդանատեսակների և բուսատեսակների թիվը, հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարարության Կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը:

«Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում նկատվում է բուսատեսակների և կենդանատեսակների թվի կրճատում և փոփոխություն, և բոլոր երկրները թարմացնում են անհետացման եզրին կանգնած տեսակների ցուցակները», - երեքշաբթի լրագրողներին ասաց Դանիելյանը:

Դանիելյանը նշեց, որ Հայաստանում արդեն հրապարակվել է Կարմիր գրքի նոր խմբագրված տարբերակը՝ առաջինը 20 տարվա ընթացքում, որի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում:

Քսան տարի առաջ հրատարակված Հայաստանի ֆլորայի և ֆաունայի կարմիր գիրքը չէր թարմացվում ֆինանսավորման բացակայության պատճառով: 2007 թ.-ին կառավարությունը պետբյուջեից հատկացրեց 31 միլիոն դրամ (շուրջ 85 հազար դոլար)՝ Կարմիր գիրքը վերանայելու և նոր խմբագրությամբ հրատարակելու համար:
«Անցկացված ուսումնասիրությունների արդյունքում բուսական աշխարհից Կարմիր գրքում ներառվել է 452 տեսակ՝ ավելի վաղ գրանցված 367 տեսակի փոխարեն և սնկերի 40 տեսակ, որոնք մինչ օրս չեն ներառվել Կարմիր գրքում», - ասաց Դանիելյանը:

Նա նաև նշեց, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչներից Կարմիր գրքի նոր խմբագրության մեջ ներառվել է ողնաշարավորների 153 և անողնաշարավորների 155 տեսակ՝  հին խմբագրության մեջ ներառված 99 տեսակի համեմատ:

Միաժամանակ 162 բուսատեսակ հանվել է Կարմիր գրքից, քանի որ դրանք հարմարվել են պայմաններին և սկսել են բազմանալ, իսկ կենդանական աշխարհի ներկայացուցիչներից հանվել է ընդամենը մի քանի տեսակ:
Ինչպես նշեց Դանիելյանը, Կարմիր գրքում ներառված տեսակների թվի աճը կապված է էկոհամակարգի վրա մարդու ազդեցության ավելացման հետ, և որքան աղքատ է երկիրը, այնքան այդ ազդեցությունն ավելի մեծ է:
Այլ պատճառների թվում բնապահպանը նշեց գնահատականների և չափորոշիչների տարբերությունը, որոնք վերջին 20 տարվա ընթացքում վերանայվել են: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Կարմիր գրքում ներառված բոլոր տեսակները գնահատվել են Բնության միջազգային ինստիտուտի չափորոշիչներով, որը գնահատման չափորոշիչներ է մշակում ողջ աշխարհի համար:

Ինչպես նշեց փորձագետը, գնահատականների համաձայն՝ 143 կենդանատեսակ համարվել է անհետացման եզրին, իսկ 249-ը՝ անհետացման բարձր ռիսկի տակ:
ՀՀ բնապահպանության նախարարության երկրի կենսաբազմազանության գնահատականների համաձայն, Հայաստանում կա ավելի քան 3 հազար բուսատեսակ, ողնաշարավորների 500 տեսակ և անողնաշարավորների շուրջ 17 հազար տեսակ:
Հայաստանի կարմիր գիրքը հրատարակվում է 500 տպաքանակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։