480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Առաջիկա մարդահամարի ժամանակ Հայաստանի բնակիչներին կհարցնեն նրանց կրոնական հայացքների մասին
14:37
08 Փետրվարի 2011

Հայաստանում անցկացվելիք մարդահամարի ժամանակ հարցաթերթիկներում առաջին անգամ ընդգրկված կլինեն երկրի բնակիչների կրոնական հայացքներին վերաբերող հարցեր, հայտարարեց հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության բնակչության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Հայաստանի բնակչության հերթական մարդահամարը կանցկացվի 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը։ Մարդահամարի անցկացումը (մոտ 6,7 մլն դոլար) 2,5 մլրդ դրամ կարժենա։
«Ընդհանուր առմամբ, հարցաթերթիկներում կընդգրկվի 33 հարց՝ իրենց ենթահարցերով, մասնավորապես, ազգային պատկանելության, մայրենի լեզվի, օտար լեզուների իմացության, կրթության մակարդակի, ընտանեկան դրության, զբաղվածության և այլ ոլորտների մասին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կույումջյանը։
Կույումջյանի խոսքով՝ հարցաթերթիկներում կընդգրկվեն նաև հարցեր բնակչության կենցաղային պայմանների, համակարգիչների առկայության, Ինտերնետից օգտվելու հնարավորության վերաբերյալ։

«Հարցաթերթիկներում չեն ընդգրկվի միայն ֆինանսական վիճակին և սեռական նախապատվությանը վերաբերող հարցեր, քանի մեր բնակչությունն առայժմ պատրաստ չէ անկեղծ պատասխանել այդ հարցերին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խիստ վերահսկողություն կիրականացվի անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման ուղղությամբ։
Կույումջյանը բացառեց ընտրատեղամասերին որևէ տեղեկատվության տրամադրելու հնարավորությունը, բացի բնակչության թվաքանակից։

Մամուլի ասուլիսի ընթացքում նա պատմեց նաև նախորդ տարի վիճակագրական ծառայության կողմից Հայաստանի մի շարք մարզերում անցկացված բնակչության փորձնական մարդահամարի մասին։
Փորձնական մարդահամար է անցկացվել 2010 թվականի հոկտեմբերի 21-30-ը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Տավուշի մարզի չորս գյուղերում ՄԱԿ-ի Ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) ֆինանսական աջակցությամբ։ Վերոնշյալ բնակավայրերի բնակչության թիվը կազմում է Հայաստանի բնակչության ընդհանուր թվի մոտ 1 տոկոսը։

«Փորձնական մարդահամարի անցկացման նպատակն է փորձարկել մարդահամարի ծրագիրը, կարգավորել տվյալ ծրագրի գործնական և կազմակերպչական դրույթները, գործառույթները, ինչպես նաև հավաքած նյութի ավտոմատ մշակման տեխնոլոգիաները»,- ասաց Կույումջյանը։

Նա միաժամանակ ասաց, որ փորձնական մարդահամարը չի նախատեսում թվային արդյունքների հրապարակում, քանի որ համարվում է բնակչության ընդհանուր մարդահամարի գլխավոր փորձը և թույլ է տալիս ստուգել՝ համապատասխանում են, արդյո՞ք, նախատեսված ծրագիրը և մեթոդիկան առաջադրված պահանջներին։
Աշխատանքներում ընդգրկված են 174 ժամանակավոր աշխատակիցներ, ովքեր այցելել են բնակիչներին տանը և լրացրել հարցաթերթիկները, իսկ գործընթացը կարգավորվել է Գեղարքունիքում և Տավուշում ստեղծված մարդահամարի հատուկ բաժինների աշխատակիցների կողմից։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:49
28 Հունիսի 2017
ԱՄՆ–ում 5–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, հնարավոր է, դատապարտվի 25 տարվա ազատազրկման (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանն իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում։
18:41
28 Հունիսի 2017
Շոգը չի խնայում ոչ մեկին. «եղանակային գուրու» Սուրենյանը ևս հանձնվում է
Վերջին մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։
14:51
28 Հունիսի 2017
Ո՞ր մթերքներն են չափազանց անցանկալի շոգին. մեկնաբանում է գլխավոր ինֆեկցիոնիստը
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում  է 65 աստիճանի:
13:01
28 Հունիսի 2017
Ինչ վտանգներ ունի սաստիկ շոգը. զգուշացնում է ԱՆ–ը
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ:
11:55
28 Հունիսի 2017
Ադրբեջանական ավիաուղիները սպառնացել են լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը
«Ադրբեջանական ավիաուղիները» պատրաստվում է դիմել «Աէրոֆլոտին» խնդրանքով։
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։