486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սբ. Էջմիածինն անհիմն է համարում մամուլում հրատարակված հաստատումներն այն մասին, թե Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից:
16:18
07 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը երկուշաբթի հայտարարություն է տարածել՝ անհիմն անվանելով «Հրապարակ» օրաթերթի փետրվարի 5-ի համարում «Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից» հոդվածում տեղ գտած մտահոգությունները

Ըստ թերթի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի անդամները բաց նամակով Հայ Առաքելական Եկեղեցու ֆրանսիական թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ մտահոգություն հայտնելով, որ մասնավորապես  Էջմիածնի կողմից փորձ է արվում փոխել մինչ այսօր գործող կարգը։ «Ֆրանսահայերի երկրորդ մտահոգությունն այն է, որ Էջմիածինն ուզում է ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին ու ինքը տնօրինել դրանք, մինչդեռ Ֆրանսիայում եկեղեցում ֆինանսները տնօրինվում են հոգաբարձուների խորհրդի որոշումներով»,- գրում է թերթը:

«Հրապարակ» օրաթերթի փետրվարի 5-ի համարում «Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից» հոդվածում տեղ գտած մտահոգություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հայտարարության մեջ։

Մայր Աթոռի հայտարարության մեջ նշվում է, որ 2009թ. նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական-ներկայացուցչական ժողովում թեմերից ժամանած առաջնորդները և աշխարհական պատվիրակները հաստատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերի համար տիպային կանոնադրություն, որտեղ հստակեցվեցին թեմական-եկեղեցական կանոնադրությունների հիմնական սկզբունքները:
Այդ թվականից ի վեր բոլոր թեմերում աշխատանք է տարվում, որպեսզի միօրինակության բերվեն թեմական և ծխական կանոնադրությունների հիմնական սկզբունքները:

Ֆրանսիայի Հայոց թեմի պարագային ևս վերատեսության է ենթարկվելու թեմական կանոնադրությունը, որպեսզի Եկեղեցու սկզբունքներին հակասող կանոնադրական հոդվածները փոխարինվեն Թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից որդեգրած՝ Եկեղեցու ավանդությանն ու կանոններին համահունչ հոդվածներով:
«Հերյուրանք է նաև այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է. «ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին և ինքը տնօրինել դրանք»: Վերոհիշյալ թեմական տիպային կանոնադրության համաձայն, որը հաստատված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, թեմական և ծխական կալվածքները համարվում են համայնքի սեփականություն»,- նշվում են հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև վստահաբար ընդգծվում է, որ Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդի և պատկան կառույցների աշխատանքի արդյունքում կփարատվեն Ֆրանսիայի մեր հայ համայնքում տեղ գտած թյուրըմբռնումներն ու մտահոգությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: