484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լավ կյանքից չէ, որ հայերն ավելի շատ են սկսել ալկոհոլ օգտագործել. Գինեգործների միության ղեկավար
17:42
04 Փետրվարի 2011

Հայաստանում ալկոհոլային խմիչքների օգտագործման աճի միտում է նկատվում, ընդ որում՝ ավելի շատ օղու, քան գինու, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի Գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը։

«Երբ երկրում ավելանում է ալկոհոլային թունդ խմիչքների օգտագործումը, ապա դա վատ կյանքի վկայություն է, այսինքն, ավելի շատ դա սոցիալական խնդիր է, և օղին համարվում է սոցիալ-քաղաքական խմիչք։ Հայաստանում այդ միտումը նույնպես նկատվում է»,- ուրբաթ ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

«Տասը տարի առաջ բնակչության մեկ շնչին բաժին էր ընկնում 1 լիտր գինի, այսօր՝ 1,5 լիտր, օղի և կոնյակ՝ 5 լիտր, այժմ՝ 8,3 լիտր։ Այս ցուցանիշները ցույց են տալիս բնակչության սոցիալական վիճակը»,- ասաց նա։
Փորձագետը միաժամանակ ասաց, որ ալկոհոլային արտադրանքի հայկական շուկայում աճ է արձանագրվել։ Մասնավորապես, գինու գծով աճը կազմել է 15 տոկոս, կոնյակինը՝ 28 տոկոս, գարեջրի աճը՝ 42 տոկոս, և միակ ոլորտը, որտեղ աճ չի գրանցվել, օղին է։

«Եթե համեմատենք 10 տարվա ժամանակահատվածի հետ, ապա գինու արտադրության ծավալներն աճել են կրկնակի, կոնյակինը՝ տասն անգամ, օղունը և գարեջրինը՝ երեք անգամ»,- ասաց նա։

Ընդհանուր առմամբ, Հարությունյանի խոսքերով, հայերի հետաքրքրությունն ալկոհոլային արտադրանքի նկատմամբ աճել է, բայց աճել են նաև արտերկրյա ոգելից արտադրանքի օգտագործման ծավալները 20 տոկոսով։

Այսպես, 2010 թվականին չորս և ավելի անգամ ավելի են սկսել արտասահմանյան գինի խմել, քան նախորդ տարի, 12 տոկոսով ավելի են արտասահմանյան արտադրության օղի օգտագործել և 20 տոկոսով ավելի օտարերկրյա սպիրտ։ Միաժամանակ, նախորդ տարի կոնյակի իր ապրանքանիշով հայտնի Հայաստանում արտասահմանյան կոնյակի օգտագործման ծավալները կրճատվել են երկու անգամ։ «Աշխարհն ընկալում է Հայաստանը որպես կոնյակի երկիր, և այդ ընկալումը ձևավորվել է նաև Ցարական Ռուսաստանի, ինչպես նաև խորհրդային իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության արդյունքում»,- ասաց նա։

Նրա տվյալներով, Հայաստանում ալկոհոլային թունդ խմիչքներ 2010 թվականին սկսել են օգտագործել 2,3 անգամ քիչ, քան 10 տարի առաջ։ 2010 թվականին գինու օգտագործման ծավալներն աճել են 26 տոկոսով նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, և 70 տոկոսով 10 տարվա վաղեմության ցուցանիշների նկատմամբ։ Կոնյակի գործածումը 2010 թվականին աճել է 25 տոկոսով 2009 թվականի համեմատ և 3,3 անգամ, քան 10 տարի առաջ, օղու օգտագործումը 2010 թվականին 10 տոկոսով ավելի է եղել նախորդ տարվա ցուցանիշի դիմաց, 61 տոկոսով ավելի, քան 10 տարի առաջ։ Միաժամանակ արտասահմանյան արտադրության օղու օգտագործումը նախորդ տարվա համեմատ աճել է 12 տոկոսով և 23 անգամ գերազանցել է տասը տարվա վաղեմության ցուցանիշը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: