486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանը բոլոր ջանքերն է գործադրում մի շարք շրջաններում երթևեկությունը կաթվածահար արած ձյան մաքրման ուղղությամբ
12:53
01 Փետրվարի 2011

Երևանի քաղաքապետարանը ձյուն մաքրող տեխնիկա է դուրս բերել առատ ձյան դեմ պայքարելու համար, բայց մայրաքաղաքի մի շարք շրջանների բնակիչներն առայժմ մեծ փոփոխություններ չեն նկատել։

Երեքշաբթի վաղ առավոտից Հայաստանի ողջ տարածքում առատ ձյուն է տեղում, ինչի հետևանքով դադարեցվել է տրանսպորտային երթևեկությունը բարձրադիր ավտոճանապարհներին և լեռնանցքներում։Այս տարի առաջին անգամ տեղացող ձյունը խցանումներ է առաջացրել նաև Երևանում։

«Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքով երթևեկության և հետիոտնի համար հնարավոր անհարմարությունները վերացնելու նպատակով վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքներ»,- ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, անհրաժեշտության դեպքում կավելացվի հատուկ տեխնիկայի քանակը, իսկ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ճանապարհների և մայթերի մաքրման աշխատանքներ են տարվում։

Ավելին, ինչպես հավաստիացնում են քաղաքապետարանում, այս պահի դրությամբ փողոցների և մայթերի մաքրման համար օգտագործվել է շուրջ 70 տոննա աղ և մոտ 160 խմ ավազ:

Մամուլի ծառայության տվյալների համաձայն, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պահեստավորված է անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ (1300 տոննա աղ, 2200 խմ ավազ): Նշված քանակությունն անընդհատ լրացվում է:
Միաժամանակ, ականատեսների խոսքով՝ երթևեկությունը մայրաքաղաքի ոչ միայն ծայրամասերում, այլ նաև կենտրոնում դժվարացել է, իսկ քաղաքային տրանսպորտը աշխատում է մեծ խափանումներով, ինչի հետևանքով շատերը չեն կարողանում աշխատավայր հասնել։ Ըստ էության, առայժմ միայն մետրոպոլիտենն է աշխատում նորմալ ռեժիմով և ապահովում ուղևորափոխադրումը։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Հայաստանում փետրվարին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, առատ ձյուն է սպասվում ինչպես հանրապետության մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը: