482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ամուսնու կողմից ծեծելով սպանված հայուհու գործի արդար քննություն են պահանջում ՀԿ-ները
19:13
31 Հունվարի 2011

Մի շարք հասարակական կազմակերպություններ երկուշաբթի Հայաստանի գլխավոր դատախազության շենքի առջև ակցիա են անցկացրել ամուսնու կողմից ծեծելով սպանված քաղաքացի Զարուհի Պետրոսյանի գործի բաց և արդար քննության համար։

Մասիս քաղաքի 20-ամյա բնակչուհի Զարուհի Պետրոսյանը, ինչպես գրում են հայկական ԶԼՄ-ները, պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու՝ պայմանագրային զինծառայող Յանիս Սարկիսովի և նրա մոր կողմից։ Համաձայն վկաների ցուցմունքների, նախորդ տարվա աշնանը Սարկիսովը դաժան ծեծի է ենթարկել կնոջը, ինչի հետևանքով վերջինը ծանր վնասվածքներ է ստացել, որոնք նրա մահվան պատճառ են դարձել։ Պետրոսյանի մահը լայն արձագանք է ստացել հայ հասարակության կողմից։

«Այս ակցիան կազմակերպվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից, որում ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ։ Ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր կոալիցիան ուշադիր հետևում է գործի քննությանը»,- լրագրողներին հայտնեց «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող Աստղիկ Աղաբեկյանը։

Ըստ նրա, ակցիայի կազմակերպիչները նախաքննության ընթացքում տեղ գտած որևէ խախտման վերաբերյալ տվյալներ չունեն դեռ։ Նա ավելացրեց, որ նախաքննությունն ավարտվել է, և առաջիկա օրերին գործը կփոխանցվի դատարան։

Աղաբեկյանը տեղեկացրեց նաև, որ Պետրոսյանի 1,5-ամյա երեխան այժմ մանկատանն է։
Ակցիայի կազմակերպիչների հետ հանդիպման դուրս եկած Գլխավոր դատախազության նամակների բաժնի պետի պաշտոնակատար Ավագ Ավագյանը հայտարարեց, որ Գլխավոր դատախազությունը չի կատարում Պետրոսյանի գործի քննությունը և խորհուրդ տվեց նրանց ակցիաներ անցկացնել դատարանի շենքի առջև, որտեղ անցկացվելու են լսումները։

Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է տուժածի մահվան», նախատեսում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:53
14 Դեկտեմբերի 2017
Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը (ՖՈՏՈ)
Հայ ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացել է հայկական խորհրդարանի գաղտնիքը։
20:45
13 Դեկտեմբերի 2017
«ՎԻԱ ԳՐԱ»–ի Բրեժնևան` հայ դիզայների զգեստով (ՎԻԴԵՈ)
«ՎԻԱ ԳՐԱ»–ի նախկին մենակատար Վերա Բրեժնևան ելույթ է ունեցել հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի զգեստով «Необыкновенный огонек»–ի ընթացքում։
20:10
13 Դեկտեմբերի 2017
Հազվագյուտ կենդանիներով բացառիկ էկզոտարիում է բացվել Երևանում (ՖՈՏՈ)
«Զուլանդիա» էկզոտարիումը բացումը կայացավ Երևանի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում։
16:42
13 Դեկտեմբերի 2017
Ի գիտություն տանտիրուհիների. ի՞նչ պետք է դնել սեղանին Դեղին հողե շան տարում
Տոնական սեղանը Նոր տարվա ամենակարևոր բաղկացուցիչներից է։
15:54
12 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով:
11:08
11 Դեկտեմբերի 2017
Դավիթ Այվազյանն ու Աստղիկ Մխիթարյանը գերել են ռուսական «Ты супер! Танцы» շոուի ժյուրիին և հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
17–ամյա Դավիթ Այվազյանն ու 15–ամյա Աստղիկ Մխիթարյանը փայլուն ելույթ են ունեցել «Ты супер! Танцы» միջազգային շոուի կիսաեզրափակչում։
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։