484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդագրական իրավիճակը կայունացնելու համար Հայաստանում տարեկան 50 հազար երեխա պետք է ծնվի. սոցիոլոգ
17:58
31 Հունվարի 2011

ՀՀ բնակչության կայուն աճն ապահովելու համար հանրապետությունում պետք է տարեկան 50 հազար երեխա լույս աշխարհ գա, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
«Տարեկան մեզ մոտ պետք է գոնե 50 հազար երեխա ծնվի, իսկ ծնելիությունը շուրջ 44 հազար երեխա է կազմում։ Դա բավարար չէ ազգը զարգացնելու համար»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ադիբեկյանը։

Այդ համատեքստում Ադիբեկյանը կարևորեց հայ երիտասարդությանը դպրոցական տարիներից ընտանիք ստեղծելու և սերունդը շարունակելու կարևորության մասին իրազեկելը։
«Հայաստանում ծնելիության մակարդակը պետք է կազմի 2,1 պրոմիլ, 1990 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2,6 պրոմիլ, 2000 թվականին՝ մե, իսկ այժմ շուրջ 1,6 պրոմիլ»,- նշեց սոցիոլոգը:

Ըստ սոցիոլոգի, Հայաստանում պետք է այսպես կոչված «չորս երեխայի» քաղաքականություն ներմուծվի, որը կիրառվել է սոցիալիստական Գերմանիայում։ Ադիբեկյանը հայտնեց, որ անհրաժեշտ է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ տրամադրելու վերաբերյալ համազգային ծրագիր ներդնել։
Սոցիոլոգը կարծում է, որ երկու-երեք երեխաների ծնվելուց հետո պետությունը պետք է բնակարան նվիրի երիտասարդ ընտանիքներին։ Ավելին՝ անհրաժեշտ է խրախուսել այն գործարարներին, ովքեր աշխատանքի են վերցնում բազմազավակ ծնողներին։

2010թ.-ին հանրապետությունում ավելի քան 44,8 հազար երեխա է ծնվել, ինչը 1 տոկոսով շատ է 2009թ.-ի ցուցանիշից։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ բնակչության յուրաքանչյուր հազարերորդ մարդու հաշվով ծնելիության ցուցանիշը 13,8 պրոմիլ է կազմել՝ 2009թ.-ի 13,7 պրոմիլի փոխարեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: