481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ինքնասպանությունների մեծամասնությունն արձանագրվել է 30 տարեկանից բարձր անձանց շրջանում
16:12
31 Հունվարի 2011

Հայաստանում 2010 թվականին արձանագրված ինքնասպանությունները հիմնականում իրականացրել են 30-65 տարեկան անձինք, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության և մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

«Ինքնասպանությունները հիմնականում արձանագրվել են 30-ից 65 տարեկան տարիքային խմբում (48,9% վիճակագրական ծառայության տվյալներով) և 65 տարեկանից բարձր անձանց շրջանում  (28%)»,- տեղեկացրեց նա:

Կույումջյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրված ինքնասպանությունների և ինքնասպանությունների փորձերի 57,3 տոկոսը բաժին է ընկել գործազուրկներին, իսկ 17,7 տոկոսը՝ թոշակառուներին:

Ընդհանուր առմամբ, ԱՎԾ բաժնի ղեկավարի նախնական տվյալներով, 2010 թվականին արձանագրվել է ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի 592 դեպք, ինչը 18,9 տոկոսով շատ է 2009 թվականի ցուցանիշից, երբ արձանագրվել էր 498 նման դեպք:

«Տարվա ընթացքում արձանագրվել է 225 ինքնասպանություն, 367 ինքնասպանության փորձ»,- ասաց Կույումջյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել:
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։